Հոր կարեկցող սիրտը. Դեյվիդ Ուիլքերսոն

Դեյվիդ ՈւիլքերսոնԱստված ուղղորդեց ինձ կարդալու Նեեմիայի երկրորդ գլուխը, և ես տեսա մի բան, որ նախկինում չէի տեսել: Այս գլուխը պարունակում է քաջալերական պատմություն բոլոր նրանց համար, ովքեր եկել են Տիրոջ մոտ ծանրացած սրտով:

Նեեմիան Պարսկաստանի Արտաշես թագավորի մատռվակն էր: Դա նշանակում է, որ մինչև թագավորին գինի մատուցելը մատռվակը փորձում էր այն, որ տեսներ՝ արդյոք այն թունավորված չէ՞: Ժամանակի ընթացքում Նեեմիան դարձավ թագավորի վստահելի ծառան:

Նեեմիան իր եղբորից մի նամակ ստացավ, որտեղ ասվում էր, որ Երուսաղեմը ավերակների մեջ է, հասարակությունը ոչնչացվում է, մարդիկ տագնապի մեջ են և իրավիճակը գնալով վատանում է: Սա ցավեցրեց Նեեմիայի սիրտը: Նա սիրում էր Հուդան ու Երուսաղեմը, և մի տագնապ սկսեց անհանգստացնել նրան:

«Եվ եղավ Նիսան ամսումը՝  Արտաշես թագավորի քսաներորդ տարին, որ գինի կար նրա առաջին. Եվ ես առա գինին և տվի թագավորին. Եվ ես նրա առաջին տրտում եղած չէի։ Եվ թագավորն ասաց ինձ. Ինչո՞ւ համար է երեսդ տրտում, քանի որ դու հիվանդ չես. Սա ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ սրտի ցավ. Եվ ես խիստ շատ վախեցա» (Նեեմիա 2.1-2):

Մարդկանց արգելված էր թագավորի մոտ գալ տխրությամբ: Նեեմիան հասկանում էր, որ սա կարող է մի կյանքի գին արժենալ իր համար և վախենում էր սրանից: Բայց թագավորը կարեկցությամբ լցվեց, երբ տեսավ Նեեմիայի վիշտը:

Հեղինակը գրել է, որ նա տվեց իր հավատարիմ ծառային մի հավատարմագիր, որը թագավորական գանձ էր նրա համար: Եվ թագավորը շնորհեց Նեեմիային նրա սրտի փափագը` թույլտվություն` գնալ Երուսաղեմ և վերակառուցել աշտարակը և քաղաքի պարիսպները:

Հենց այս հատվածով Աստված ցույց տվեց ինձ սա. եթե հնարավոր եղավ, որ Նեեմիան հեթանոս թագավորի առաջ տրտում երեսով շնորհ գտնի, և այդ շնորհի կարեկցությունը և օրհնությունները պատկերացումից վեր էր նրա համար, ապա որքան ավելի մեր Հիսուս Թագավորը ցույց տվեց օրհնություններ մեզնից ամեն մեկին մեր տխրության մեջ:

Արդյոք հեթանոս թագավորը ավելի շատ օրհնություն ցույց տվե՞ց իր խոնարհ ծառային, քան թե մեր Տեր Թագավորն է մեզ ցույց տվել, իհարկե ո’չ:

Հոր սիրտը միշտ շարժվում է իր զավակների կարեկցանքի  առաջ: