Աստվածաշնչյան 3 խոսք՝ ճիշտ որոշում կայացնելու համար

Աստվածաշնչյան 3 խոսք՝ ճիշտ որոշում կայացնելու համարՃշմարիտ է, որ մեր առջևում կան շատ ընտրություններ և որոշումներ, որ կարող ենք կայացնել: Եվ շնորհիվ իմաստության, որ մեզ հասանելի է Աստվածաշնչի միջոցով, մենք կարող ենք ճիշտ որոշում կայացնել այս հետաքրքիր ու միևնույն ժամանակ դժվար կյանքում:

Բայց մեր բոլոր ընտրություններն ու որոշումները չեն, որ ընդունելի են Աստծո աչքերում և ճիշտ տարբերակն են մեզ համար:

Ճիշտ որոշման համար մենք Աստծո խոսքի իմաստության ու առաջնորդության կարիքն ունենք. եթե կարիք ունենք ճիշտ որոշումներ կայացնելու, ուրեմն կարիք ունենք Աստծո խոսքից կառչելու:

«Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար, վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար. որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմ. 3.16-17):

Օգնելու ձեզ գտնել առաջնորդություն և իմաստություն ձեր որոշում կայացնելու հարցում՝ առաջարկում եմ մի քանի խոսք ձեզ համար.

1. «…Զորացիր և շատ քաջ եղիր, որ պահես և անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է. նրանից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես ուր որ գնում ես: Այս օրենքի գիրքը քո բերանիցը չհեռվանա, այլ գիշեր և ցերեկ նրա վրա մտածես, որ պահես և կատարես բոլոր նրա միջի գրվածի պես. Որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես, և այն ժամանակ խելամուտ կլինես: Ահա քեզ պատվիրում եմ, զորացիր և քաջ եղիր, մի վախենար և մի զարհուրիր. Որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս» (Հեսու 1.6-9):

2. «Որդյակս, իմ օրենքը մի մոռանար, և թող պահի քո սիրտը իմ պատվերները. Որովհետև նրանք երկայն օրեր և կենդանության տարիներ, և խաղաղություն կշատացնեն քեզ համար. Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգի. նրանց պնդացրու քո պարանոցի վրա, նրանց գրիր քո սրտի տախտակի վրա։ Այսպես դու շնորհք և հաճություն կգտնես Աստծո և մարդկանց առաջին։ Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, քո հասկացողությանը մի վստահիր։

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տերիցը և հեռացիր չարից» (Առ. 3.1-8):

3. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում, և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, և ծաղր անողների աթոռի վրայ չի նստում.այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում: Եվ նա ջրերի գնացքումը տնկված ծառերի պես է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, և նրա տերևը չի թափվում, և ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան» (Սաղմ. 1.1-3):

Ըստ Christian Today-ի