5 նախազգուշացում, որոնց մասին արժե մտածել նախքան ամուսնությունը

  1. 5 նախազգուշացում, որոնց մասին արժե մտածել նախքան ամուսնությունը 1. Եթե մեկը ասում է, որ սիրում է ձեզ, բայց հրաժարվում է հարգել ձեզ կամ ստում է.

Ճշմարտությունը նրանում է, որ եթե ձեզ սիրում են, ապա կպահպանեն կամ նվազագույնը կհարգեն ձեր բարոյական սկզբունքները, ձեր սրբությունը: Հակառակ դեպքում, մարդիկ մտածում են իրենց ցանկություններից դրդված, և չեն առաջնորդվում ձեր հանդեպ սիրով ու հարգանքով:

2. Երբեք մի՛ ամուսնացեք մարդու հետ՝ նրան ուղղելու կամ փոխելու նպատակով (խոսքս և՛ կանանց, և՛ տղամարդկանց է վերաբերվում). դա երբեք չի գործելու:

Եթե մարդը ունի լուրջ անձնական խնդիրներ, ինչպիսիք են օրինակ՝ թմրանյութերից, ալկոհոլից կախվածությունը, մաքսանենգությունը, խաբեությունը և այլն, ապա դուք ամուսնանալու եք նրա հետ հենց այդպիսի վիճակում: Իրատես եղեք, նայեք փաստերին երես առ երես: Ամուսնանալ մեկի հետ, որպեսզի հետագայում լինել նրա փրկիչը՝ վատ ծրագիր է:

  1. Ասում են, որ սերը կույր է… բայց ճշմարտությունն այն է, որ «սերը» կարող է հիմարության հասնելու չափ կույր լինել:

Այդ պատճառով շատ կարևոր է, որ ձեր կողքին լինեն իմաստուն մարդիկ, որ դուք լսեք նրանց մեկնաբանությունները ձեր ռոմանտիկ հարաբերությունների մասին: Դուք պատրաստվում եք ձեր կյանքի կարևորագույն որոշումը կատարել: Իմաստուն մարդկանց չլսելը խելամիտ չէ… կարող է անգամ վտանգավոր լինել:

  1. Աղջիկնե՛ր, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է որդին վերաբերվում իր մորը, շատ հավանական է, որ նա ձեզ էլ է այդպես վերաբերվելու, երբ դուք ամուսնանաք նրա հետ:

Տղամարդի՛կ, ուշադիր եղեք, թե ինչպես է աղջիկը վերաբերվում հորը, այդպես էլ նա ձեզ է վերաբերվելու ամուսնությունից  հետո: Իհարկե, բացառություններ լինում են, և սա կանոն չէ, բայց մեծամասամբ համընկնում է:

  1. Մի՛ ամուսնացիր մարդու հետ, միայն որովհետև սիրահարվել ես:

Սիրահարությունը պատահականության արդյունք է, ոչ թե քո կամքով արված մի քայլ: Եթե այդպես սիրահարվես մի անգամ, բացառված չէ հավանականությունը, որ մի օր կսիրահարվես մեկ ուրիշին:

Ամուր ամուսնությունը երբեք չի կարող պատահականության արդյունք լինել, այն ուխտի ընտրություն է, որ երկու մարդ կատարում են ողջ կյանքի համար: Միայն այս «պարտեզի» հողի մեջ է, որ իրական սերը կարող է արմատ գցել կողակիցների սրտերում:

Քրիս Վալլոտոն