Մի բան, ինչի մասին ընդունված է լռել

Մի բան, ինչի մասին ընդունված է լռելԳիտե՞ս՝ սա պատմություն է ոչ միայն քո մասին, այլ այն ամեն մեկիս պատմությունն է:

Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է քեզ երբեմն դատարկության զգացում պարուրում:

Դու զգում ես, որ չես կարող պարզապես վստահել, լինել հասարակ ու ներսումդ խաղաղություն պահպանել: Գուցե որովհետև քեզ հոգեհարազատ են դարձել ա՞յլ հատկանիշներ…

Սիրել սեփական անձը մնացածից մի փոքր ավելի, մի փոքր վիրավորել անվայելուչ խոսքով, ճշմարտությունը կիսով չափ ասել, սրտում մեկին չարը կամենալ, մի վայրկյան թույլ տալ ինքդ քեզ արգելված հաճույք վայելել:

Առաջին հայացքից դրանք աննշան բաներ են, փոքր բացթողումներ, որոնք մենք ամեն օր ենք անում:

Մեզ համար մի փոքր ամոթ է, բայց չէ՞ որ այդպես բոլորն են անում:

Մեզ համար ընդունելի չէ անգամ միտքն այն մասին, որ մեղքը միշտ չէ, որ նույնանում է միայն այնպիսի չարիքների հետ, ինչպիսիք, օրինակ՝ սպանությունը, գողությունը: Այլապես մենք էլ մեզ պետք է մեղավորներ համարեինք, որովհետև պատվիրանների, խղճի և բարոյականության դեմ արված ամեն տեսակ բան Աստված մեղք է համարում:

Եթե դու հոգուդ խորքում մեղավորության զգացում ունես քո ասված խոսքի, մտքի, արածի կամ անգործության համար, ուրեմն դու մեղք ես գործել:

Այո՛, դու կարող ես ասել, որ այդպիսի մանրուքները քեզ չեն դարձնում վատ մարդ, չէ՞ որ դու հանցագործ կամ իրավախախտ չես, բայց հարյուրավոր փոքրիկ մեղքեր ամեն օր քո կյանքը ավելի ու ավելի խորը դեպի անդունդ են քաշում:

Հետզհետե դու դադարում ես դրանց համար ամոթի զգացում վերապրել, սիրտդ քարի պես պնդանում է, և դու արդեն կարողանում ես անել բաներ, որոնք նախկինում անթույլատրելի էիր համարում:

Բայց եղել է մի օր, երբ բոլոր մեղքերի համար գինը վճարվել է: Եվ այդ անողը Աստված էր, Ով մարդ դարձավ, գամվեց խաչին՝ գամվեց երկաթե մեխերով, բայց Աստծուն՝ Հիսուսին, խաչի վրա պահողը այդ երկաթե մեխերը չէին, ոչ էլ հռոմեացի զինվորները, ոչ էլ մոլեգին աղաղակող ամբոխը, այլ իմ և քո ամենօրյա փոքր մեղքերը:

Նա տառապեց դրանցից յուրաքանչյուրի համար, որ յուրաքանչյուր մարդու մեղքերը՝ փոքր, մեծ կամ աննշան, ջնջված ու մոռացված լինեն հավետ, իսկ մենք կարողանանք սկսել ապրել նոր էջից:

Եթե դու ցանկանում ես քո կյանքից հեռացնել մեղքի ծանրությունը, պարզապես խնդրիր Աստծուն:

Ըստ yesHEis-ի