Ինչ վիճակում էլ գտնես ինքդ քեզ, իմացիր՝ Աստված  ներկա է. Դարլին Չեկ

Ինչ վիճակում էլ գտնես ինքդ քեզ, իմացիր՝ Աստված  ներկա է. Դարլին ՉեկԵթե անցնում ենք մահվան շուքի ձորով, ամենը, ինչ կարող եմ ասել քեզ այսօր, սա է՝ համբերի՛ր: Սաղմոսերգուն այսպիսի խոսքեր է ասում. «Թեև գնամ մահի շուքի ձորում, չար բանից չեմ վախենալ» (Սաղմոս 23.4):

Իմ սիրտը ցավում է նրանց համար, ովքեր հալածանքի մեջ են, նրանց համար, ովքեր սխալ փոխհարաբերությունների մեջ են, երեխաների համար, ովքեր մեծանում են առանց սիրող ծնողների:

Կա մեկը, ով դավում է մեր դեմ՝ խլելու մեզնից ինքնագնահատականի ու ներուժի մեր զգացումը: Դա ստիպում է մեզ ապրել վախի, ընկճախտի կամ ճնշվածության մեջ:

Ահա թե ինչու է կարևոր հիշել խաչի վրա կատարված աշխատանքի մասին, երբ չարը փորձում է ճնշել ամեն կողմից: Ինչ վիճակում էլ գտնես ինքդ քեզ, իմացիր՝ Աստված  ներկա է: Երկրպագիր նրան, ճանաչիր և դավանիր Նրա մեծությունն անգամ ամենամեծ ցավի րոպեներին և դու կբացահայտես, որ Նրա շնորհն ու զորությունը բավարար է.

«Սրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նորան հեռացնէ ինձանից։ Եվ նա ինձ ասաց. Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում. Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ. որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում» (Բ Կորնթացիս 12.8-9):

Երբ դու տառապանքի ձորով ես անցնում, կա միայն մեկ ուղղություն, որով կարող ես գնալ՝ դեպի վեր: Նայի՛ր դեպի վեր: Նայի՛ր քո Փրկչին: Մենք գիտենք, որ դա այն է, ինչ Հովսեփն արեց, երբ նա պատմեց իր եղբայրներին, թե ինչու է ներել նրանց. «Եվ թեպետ դուք ինձ դեմ չարություն խորհեցիք, բայց Աստված այն լավի դարձնել խորհեց, որ աներ այս օրվա եղածի պես, այսինքն որ շատ ժողովուրդ ապրեցներ» (Ծննդոց 50.20):

Նա տեսավ Աստծո ձեռքն իր կյանքում: Նա երբեք չկասկածեց Աստծո սիրուն իր հանդեպ: Եսթերի նման նա գիտեր, որ ծնված է այդ ժամանակի համար, և որ դա ունի հավիտենական նպատակ:

Գաղատացիներին ուղղված թղթի այս խոսքերը բացահայտելը իրական զորություն եղավ ինձ համար իմ դժվարին օրերում.  «Բայց Հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. այնպիսիների դեմ օրենք չկա» (Գաղատացիս 5.22-23):

Մարկը և ես անցել ենք մեր կյանքի ամենադժվարին ընթացքով: Իմ կյանքը չի եղել առանց մարտահրավերների, թեև, անկեղծ ասած, ես ինձ շատ տարիներ պահպանված եմ զգացել: Բայց քաղցկեղը ծանր վերապրումների նոր  մակարդակ էր ինձ համար:

Իմ աստվածաբանությունն անցավ «զտման» ճանապարհով, և ես ստիպված էի ապավինելու ամեն խոսքի, որ գիտեի Աստծո մատակարարման մասին, և որ դա Իր ցանկությունը չէ, որ ես և իմ ընտանիքը պետք է անցնենք դրա միջով: Իր զավակներին ցավի մեջ տեսնելը Նրան նույնպես ցավ է պատճառում: Լիովին Աստծուն ապավինելը մեկն է փորձության այն պարգևներից, որ տրվում է մեզ այդ ընթացքում:

Անկախ նրանից, թե որքան կոտրված ես, հիասթափված կամ որքան անհույս ես քեզ զգում, Սուրբ Հոգին քեզ հետ է:

Երկրպագությունը ծնվում է միայն Սուրբ Հոգու զորությամբ: Մենք երկրպագում ենք Նրան հաջողության ժամանակ: Բայց մենք երկրպագում ենք Նրան նաև տառապանքի օրերի մեջ, երբ անապատով ենք անցնում:

Դու է՞լ ես անցնում տառապանքի ճանապարհով: Ցավի մե՞ջ ես: Ուրեմն՝ բացահայտիր երկրպագության մեջ Աստծո շնորհը: Եղիր անկեղծ, բայց լսիր: Նայի՛ր վեր: Սրտիդ մեջ ընդունիր Պողոսի խոսքերը:

«Բայց այս ամեն բաներումն առավել ևս հաղթում ենք նրա միջոցովը, որ մեզ սիրեց» (Հռոմեացիս 8.37):