1564թ-ի այս օրը Ժան Կալվինը քարոզում է իր վերջին պատգամը

1564թ-ի այս օրը Ժան Կալվինը քարոզում է իր վերջին պատգամը1564թ-ի այս օրը՝ փետրվարի 6-ին, մի մեծագույն դարաշրջան մոտենում է իր ավարտին:

Բարեփոխության աստվածաբանության թիվ մեկ ջատագովը հնչեցնում էր իր վերջին քարոզը: Ժան Կալվինին եկեղեցի են բերում աթոռի վրա նստած, քանի որ նա անկարող էր քայլել:

Նա ստիպված էր հապճեպորեն խոսել և հեռանալ: Ժան Կալվինն իր վերջին պատգամն էր քարոզում…

Դա չափազանց նշանակալից պահ էր: 23 տարի շարունակ Կալվինը ծառայել էր Ժնևում: Այդ ողջ ընթացքում նա ժամանակակից ժողովրդավարության սերմեր էր ցանում և տրամաբանական հենք կառուցում՝ մեկնաբանելու ռեֆորմացիոն վարդապետությունը:

Ժան Կալվինն առաջին անգամ Ժնև է գալիս 1536թ-ին՝ նախատեսելով այստեղ մնալ միայն մեկ գիշեր: Այդ ժամանակ նա արդեն տպագրել էր իր հռչակավոր աստվածաբանության առաջին հրատարակումը, որ կոչվում էր «Քրիստոնեական կրոնի սահմանակարգերը»:

Այս ընթացքում Ուիլյամ Ֆարրելը, ով Ժնևի ամենահայտնի քարոզիչներից էր և շատ էր ցանկանում բարելավել քաղաքի բարքերը, Կալվինի մեջ տեսնում է մեկին, ում կարիքն ինքը վաղուց ուներ: Երկարատև բանակցություններից հետո Ֆարրելը համոզում է Կալվինին մնալ այստեղ:

Ժնևը զվարճանքներ սիրող քաղաք էր: Այստեղ մյուս բողոքական քրիստոնյաների նման Կալվինը ևս սովորեցնում էր, որ փրկությունը միմիայն Քրիստոսի շնորհով է:

Սակայն բոլորը չէին, որ սիրալիր էին նրանց նկատմամբ: Շուրջ մեկ տարի անց բարեփոխիչներին ստիպում են հեռանալ քաղաքից: Այս ամենին Կալվինը պատասխանում է. «Եթե մենք ձգտում ենք հաճեցնել մարդկանց, ապա դրա դիմաց մեր պարգևատրումը, թերևս, վատթարագույնը կլիներ, սակայն մենք ծառայում ենք Բարձրյալ Տիրոջը, Ով առատապես կվարձատրի մեզ»:

Ավելի ուշ նա դառնում է Ստրասբուրգի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր:

Այս երկու քարոզիչների հեռանալուց հետո Ժնևի բարոյական պատկերն անկում է ապրում, վատթարանում է քաղաքական իրադրությունը: Շվեյցարացիները փոխում են իրենց մտադրությունը. այժմ նրանք ցանկանում են, որպեսզի Կալվինը վերադառնա: Վերջինս վարանում էր…

Ի վերջո, խղճի խայթ զգալով, նա վերադառնում է:

Կալվինի կողմից ստեղծված կառավարության գաղափարները մեծ արտահայտում են գտնում Շոտլանդիայում և Միացյալ Նահանգներում, երբ հետագայում կալվինիստները դրանք բերում են վերոնշյալ երկրներ: Եկեղեցու կառավարման Կալվինի մոդելը դառնում է ազգային կառավարությունների նախատիպ:

Այսպիսով, միլիոնավոր անհատներ՝ հավասարապես և՛ քրիստոնյաներ, և՛ անհավատներ, հետագայում զգում են Կալվինի ազդեցությունը նույնիսկ այնտեղ, ուր նա շատ քիչ էր հայտնի:

Աղբյուր՝  christianity.com