Անցյալին նայելը կխանգարի ապագան տեսնելուն

Անցյալին նայելը կխանգարի ապագան տեսնելունԱնցյալի վատ հիշողությունները մեզ կճնշեն, մեր ներսում վախ կզգանք, անվստահություն կգա մեր կյանքերի մեջ Աստծո Խոսքի հանդեպ, սակայն այդ ժամանակ էլ Աստված մեզ չի թողնում և շարունակում է սիրել, որպես Իր զավակ:

Չարը նպատակ ունի մեզ հիշեցնել մեր անցյալը, որպիսի թունավորի մեր ներկան, սակայն չպետք է մոռանալ, որ Աստված հավատարիմ է և Նա ներել է, երբ մենք զղջացել ենք մեր մեղերի համար և ապաշխարել՝ ներողություն խնդրելով մեր Արարչից:

Վստահենք Տիրոջը. Նրա խոստումներն այսօր էլ նույնն են, Նրա ողորմությունն ու սերը հավիտենական է, Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան, Նա ներող ու գթառատ Հայր է:

Նայելով անցյալին՝ մենք չենք կարողանում տեսնել մեր ապագան, շտկելով ներկան՝ առանց անցյալին նայելու, մենք կտեսնենք հույսն ու խաղաղությունը մեր կյանքում:

Մեր կյանքի համար բարի ապագա կա, մեծ հույս ու մեծ ծրագիր, որ նախասահմանված է մեր ամենակարող Աստծո կողմից:

«Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը» (Երեմիա 29.11)։

Միքայել Յավրյան

Ֆեյսբուքյան գրառում