Հինգ սովորություն, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր քրիստոնյայի

Հինգ սովորություն, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր քրիստոնյայիԳիտելիքն ու որևէ բան անելու ցանկությունները, ցավոք, հաճախ մնում են «մեկ օր կանեմ» փուլում:

Ներկայացնում ենք 5 սովորություն, որոնք անհրաժեշտ են ամեն քրիստոնյայի՝ լինելու արդյունավետ և հաջողակ Աստծո ծրագրի իրականացման մեջ:

  1. Աստվածաշնչի ընթերցում

Չնայած քրիստոնեական գրականության, քարոզների ու վիդեո-քարոզների առատությանը՝ Աստվածաշունչը, միևնույն է, մնում է բանալի Գիրքը, որից ամեն բան պետք է սկսվի ու որով ամեն բան ավարտվի: Այն Աստծո կենդանի Խոսքն է Իր զավակներին:

  1. Աղոթք

Աղոթքն է, որ կրոնը վերածում է մարդու և Երկնային Հոր միջև կենդանի փոխհարաբերությունների:

Ահա թե ինչու էր Հիսուսն այդքան շատ ժամանակ անցկացնում աշակերտների հետ՝ սովորեցնելով նրանց աղոթել: Նա գիտեր, որ երբ գնա երկինք, Իր եկեղեցին կարիք կունենա Իր հետ կապ հաստատելու  և միակ միջոցը Աստծո հետ մտերմությունն է, և Նրանից զորություն և ուղղություն ստանալու միակ միջոցը աղոթքն է:

  1. Շփում

Շփումը ամեն քրիստոնյայի կյանքի անբաժան մասն է: Ճիշտ, շինություն տվող շփումը այլ քրիստոնյաների հետ կօգնի աճել և՛ հոգևորապես, և՛ զգացումներով, և՛ կվերափոխի բնավորությունը: Նաև կարևորիր եկեղեցու ժողովներն ու քո մասնակցությունը դրանց:

  1. Տվեք

Ժամանակակից հասարակությունում մարդիկ ավելի սովոր են վերցնելու, փնտրելու սեփական շահը: Մենք՝ քրիստոնյաներս, պետք է հիշենք, որ կարևո՛ր է տալը: Տալը կարող է լինել թե՛ ֆիզիկական, նյութական, թե՛ ոչ նյութական, օրինակ՝ ուշադրություն, հարգանք…

Կա հինգ բան, որ կարող ենք ամեն օր տալ Աստծուն՝ պարգևներ, տաղանդներ, ժամանակ, ուժեր և խանդավառություն:

  1. Կիսվեք ձեր հավատքով

Սխալ է այն գաղափարը, որ ավետարանել կարող են միայն ծառայողները: Ամեն քրիստոնյա կարող է վկայել իր հավատքի մասին մարդկանց, ովքեր չգիտեն Բարի Լուրը: Դրանում է Հիսուս Քրիստոսի պատվերը ամեն մեկի համար:

Մեզնից ամեն մեկը, ով իրեն քրիստոնյա է համարում, իր վրա վերցնում է ավետարանչի դեր: Ավետարանչությունը Աստծո սիրո հռչակումն է՝ Քրիստոսի Ավետարանի միոջոցով նրանց համար, ովքեր փրկագնման կարիք ունեն:

Ըստ invictory.com-ի