Արդարությունը որ Աստվածանից է հավատքով. Չարլզ Սպերջեն

Սպերջեն«Տերը՝ մեր արդարությունը» (Երեմիա 23.6):

Քրիստոնյան միշտ վերապրել է մեծագույն խաղաղություն, հանգստություն, մխիթարություն՝ խորհելով Քրիստոսի կատարյալ արդարության մասին: Որքան հաճախ քրիստոնյաները մնում են ճնշված վիճակում ու տրտմության մեջ: Ես կարծում եմ, որ իրենք կարիք չունեն տրտմելու: Կարծում եմ, իրենք դա չէին անի, եթե կարողանային տեսնել իրենց կատարելությունը Քրիստոսի մեջ:

Կան մարդիկ, ովքեր մշտապես խոսում են այրման, սրտի խորամանկության և ի ծնե տրված չարության մասին: Այդ ամենը ճշմարտություն է, բայց ինչու առաջ չանցնեք և չհիշենք, որ մենք «կատարյալ ենք Քրիստոս Հիսուսի մեջ»:

Զարմանալի չէ, որ նրանց կյանքում, ովքեր մշտապես մտահոգված են իրենց մեղսավորությամբ, դեմքի խոժոռ արտահայտություն ունեն, բայց անկասկած, եթե հիշենք այն մասին, որ մենք «արդարացած ենք Նրա արյունով», մեր տրամադրվածությունը կփոխվի: Դե դրանից ինձ, որ անախորժությունները վշտացնում են ինձ, սատանան հարձակվում է ինձ վրա, և ես դեռևս շատ բան պետք է տանեմ նախքան այն, որ կհայտնվեմ երկնքում:

Խաչի վրա Քրիստոսը աղաղակեց. «Կատարվեցավ», իսկ քանզի դա կատարվեց, ուրեմն ես կատարյալ եմ Նրանում և կարող եմ ուրախանալ ու ցնծալ աննկարագրելի ու լիակատար փառքի ուրախությամբ:

«Եվ նրանում գտնվեմ. և ոչ թե իմ արդարությունն ունենամ՝ որ օրենքիցն է, այլ այն որ Քրիստոսի հավատքիցն է. այն արդարությունը որ Աստվածանից է հավատքով»:

Երբ հավատացյալն ասում է. «Միայն Քրիստոսի մեջ է իմ կյանքը, միայն Նրանում է իմ փրկությունը, և ես հավատում եմ փրկությանը՝ Քրիստոսով, չնայած և արժանի չեմ դրան», նրա սրտում գոհությամբ լի մի միտք է ծագում. «Մի՞թե ես չպետք է ապրեմ Քրիստոսի համար, մի՞թե ես չպետք է սիրեմ Նրան ու ծառայեմ Նրան՝ իմանալով, որ փրկված եմ Իր գործերի շնորհիվ»:

Քրիստոսի սերը կպարուրի մեզ, որ ապրողները այլևս իրենց համար չապրեն, այլ իրենց համար Իր կյանքը զոհած Մեկի:

Մենք՝ արդարությամբ փրկվածներս, պետք է բարձր գնահատենք ձեռք բերված արդարությունը: