Աստծո կամքը կատարելու գերագույն հաճույքը

Աստծո կամքը կատարելու գերագույն հաճույքը«Շատ խաղաղություն կա Քո օրենքը սիրողների համար. և գայթակղություն չկա նրանց համար» (Սաղմոս 119.165)։

Մի գերագույն հաճույք կա, որից դեռ չեն վայելել բազմաթիվ մարդիկ: Դա Աստծո կամքը կատարելն է:

Երբ կանգնում ես ընտրության առջև` կատարել քո ցանկությունը, քեզ հարմարը և քո շահից բխո՞ղը, թե՞ կատարել Աստծո կամքը, և ընտրում ես Աստծո պատվիրաններին հնազանդվելը, հենց այս ժամանակ է, որ զգում ես տիեզերքի մեծագույն հաճույքը` Աստծո սիրտը ուրախացնելու հաճույքը:

Անըմբռնելի մի խաղաղություն կա Տիրոջ պատվիրանները սիրողների համար, և ոչ մի գայթակղություն չի կարող նրանց վնասել:

Ես Տեր Հիսուսի անունով Աստծո պատվիրանների հանդեպ սեր և Նրա քաղցր խաղաղությունն եմ հռչակում այս գրառումը կարդացողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան

Ֆեյսբուքյան գրառում