Մենք և մեր երեխաները. մտքեր Աստվածաշնչից և հայտնիներից

Մենք և մեր երեխաները. մտքեր Աստվածաշնչից և հայտնիներից«Մենք պատում ենք մեր երեխաներին նվերներով, բայց ամենաթանկ նվերը նրանց համար շփման ուրախությունն է: Ընկերությունը մեր երեխաներին մենք տալիս ենք դժկամությամբ և վատնում ենք ինքներս մեզ այն մարդկանց հետ շփման մեջ, ովքեր լիովին անտարբեր են մեր հանդեպ:

Ու վերջիվերջո, մենք ստանում ենք այն , ինչի արժանացել ենք: Գալիս է ժամանակը, երբ մեզ աշխարհում ամենից շատ անհրաժեշտ է լինում մեր երեխաների միջավայրը, նրանց ուշադրությունը, սակայն մեզ հասնում են միայն դրանց խղճուկ մնացորդները, որոնք նախկինում իրենց էր բաժին հասել» (Մարկ Տվեն):

«Երեխաներին չես վախեցնի խստությամբ, նրանք տանել չեն կարողանում միայն սուտը» (Լև Տոլստոյ)։

«Սովորեցրու երեխաներիդ լռել, խոսել նրանք ինքնուրույն էլ կսովորեն» (Բենջամին Ֆրանկլին):

«Ձեր երեխային կուռք մի դարձրեք: Երբ նա մեծանա, զոհեր կպահանջի» (Պիեր Բուաստ):

«Երեխաները խայտառակում են մեզ, երբ մարդկանց մոտ պահում են իրենց այնպես, ինչպես մենք մեզ տանը» (Դեմոկրիտես Աբդերացի):

«Երեխաները, որոնց չեն սիրում, դառնում են մեծեր, որոնք չեն կարող սիրել» (Պեռլ Բակ):

«Մարդու մանկությունից հիմք դրված սկզբունքները նման են մատաղ ծառի կեղևին փորագրված տառերին, որոնք աճում են, ծավալվում նրա հետ, կազմում նրա անպարտելի մասը» (Վիկտոր Հյուգո):

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը.

«Խրատիր որդուդ, և նա էլ քեզ կհանգստացնի և սփոփանք կպատճառի քո հոգուն» (Առակաց 29.17):

«Որովհետև Տերը որին որ սիրում է՝ հանդիմանում է, և ինչպես մի հայր, որ իր որդուն սիրում է» (Առակաց 3.12):

«Գավազանը խնայողը ատում է իր որդուն, բայց նրան սիրողը կանուխ կխրատի նրան» (Առակաց 13.24):

«Հայրեր, մի բարկացրեք ձեր որդկանցը, այլ մեծացրեք նրանց խրատով և Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6.4):

«Հայրեր, մի զայրացրեք ձեր որդկանցը, որ չվհատվեն» (Կողոսացիս 3.21):

«Կրթիր մանուկին իր ճամփան սկսած ժամանակ, որ ծերության օրում էլ չհեռանա նրանից» (Առակաց 22.6):

«Բայց Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. Թույլ տվեք երեխաներին ինձ մոտ գալ, և մի արգելեք դրանց. որովհետև այդպիսիներինն է Աստծո արքայությունը» (Ղուկաս 18.16):

Յուրաքանչյուր ծնողի վրա դրված է պատասխանատվություն՝ ուղղորդելու իր զավակներին ճիշտ ճանապարհով, իսկ քրիստոնյա ծնողի համար առավել ճիշտ ճանապարհ, քան Աստվածաշունչն է, եկեղեցին ու քրիստոնեական սկզբունքները, դժվար թե լինի, ուստի մեր հորդորն է, սիրելի՛ ծնողներ, հոգ տարեք, որ ձեր երեխաները մեծանան քրիստոնեական սկզբունքներով, աստվածավախ ու աստվածապաշտ:

CrossNews.am