Խոսք ի խորոց սրտի

Խոսք ի խորոց սրտիԽոր ցավով տեղեկացնում ենք, որ ի Տեր է ննջել «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Արթուր և Լուսինե Սիմոնյանների ավագ դուստրը՝ Աննա Սիմոնյանը:

Եկեղեցու բոլոր ծառայողների և անդամների անունից խորապես ցավակցում ենք հովիվ Արթուրին, Լուսինեին և հարազատներին՝ հայտնելով մեր զորակցությունը, սերն ու աջակցությունը:

Անսասան հավատով վստահություն ունենք, որ մեր սիրելի Աննան երկնքում է՝ Տիրոջ մոտ, ուր չկա ո՛չ ցավ և ո՛չ արտասուք:

Աստծո Խոսքն ասում է, որ Քրիստոսին հավատացողը, թեև մեռնի էլ, կապրի: Նա, ով Քրիստոսինն է, մահն իշխանություն չունի նրա վրա:

Ճշմարիտ հույս և մխիթարություն ունենք, որ սա ընդամենը մի կարճ բաժանում է, մինչև որ երկնքում միասին կլինենք Տիրոջ հետ:

Սիրելի՛ Աննա, մենք քեզ հրաժեշտ չենք տալիս, մենք ասում ենք մինչև նոր հանդիպում երկնքում: Դու մեր սրտերում կենդանի ես, և ճիշտ այնպիսին ես, ինչպիսին միշտ ես՝ գեղեցիկ, բարի, ժիր ու խելացի:

Մեր սրտի աղոթքն ենք բարձրացնում Աստծուն՝ խնդրելով,  որ Տերն Իր Սուրբ Հոգով գերբնական մխիթարի, սփոփի ու զորացնի Աննայի ծնողներին, հարազատներին ու մտերիմներին:

 Խոր ցավակցությամբ և աղոթքով՝

 «Կյանքի Խոսք» եկեղեցի

CrossNews.am կայքի ողջ խմբագրական անձնակազմը ևս իր զորակցությունն է հայտնում Արթուր և Լուսինե Սիմոնյաններին, բոլոր հարազատներին, մտերիմներին ու ընկերներին: Մեր աղոթքն է, որ այդ դժվարին ընթացքում Սուրբ Հոգին մխիթարի և զորացնի ձեզ…