Ավետարանը, որ մենք կտանենք աշխարհին. Ռայնհարդ Բոնկե

bonnke_reinhardՀիսուսը Անառակ Որդու վերադարձի մեծագույն պատմության մեջ ներկայացրել է Աստծո ներողամտությունը: Հայրը ոչ միայն ներում է անառակ Որդուն, այլ նաև հետ ընդունում նրան ընտանիքի մեջ: Նա կարող էր պարզապես խոսքով ներել նրան իր հանցանքի համար: Նա կարիք չուներ նորից ներս ընդունելու նրան: Նա կարող էր ասել. «Ես ներում եմ քեզ: Դու կարող ես վերադառնալ քո խոզերին արածեցնելու: Ես տեսել եմ, թե դու ինչեր ես արել»:

Փոխարենը նա վազում ու համբուրում է նրան, տուն բերում, հագցնում ու կերակրում և վերականգնում նրա որդիական կարգավիճակը: Սա զարմանահրաշ պատկերն է այն բանի, թե ինչպիսին է Աստված:

Այն կա Հին Կտակարանում, բայց ընդամենը փայլում է փոքրիկ անցքերից: Մենք պետք է որոնենք այն, բայց այն կա հենց սկզբից: Ավետարաններում դա դառնում է բացահայտ ճշմարտություն: Մեղքի սկզբունքը հնանում է. «Որովհետև մեղքը չի տիրի ձեզ վրա»:

Ոչ թե պարզապես այս կամ այն մեղքը. մենք կարող ենք ահավոր մեղքի մեջ լինել, բայց այն արմատախիլ կլինի, երբ Քրիստոսը փրկի մեզ: Սա է Ավետարանը, որ մենք կտանենք աշխարհին: Սա է հիմքը չորս Ավետարանների և ողջ Նոր Կտակարանի:

Աստված օրհնի ձեզ: