Մի բան հաստատ գիտեմ՝ Նա կմիջամտի. Դեյվիդ Ուիլքերսոն

david_wilkersonԻ՞նչ եմ ես անում, երբ փորձությունների վարար հոսքը պատում է ինձ: Ի՞նչ եմ անում, երբ իմ թուլությունները հաղթահարում են ինձ: Հուսահատվո՞ւմ եմ: Հանձնվո՞ւմ եմ: Երբե՛ք: Վերցնելով այն ամենը, ինչ դեռ ես ունեմ, գնում եմ Աստծո մոտ: Եվ հիմնականում դա լինում է միայն իմ հավատը: Ես շատ հաճախ չեմ հասկանում, թե ինչու է այդ վիճակը ինձ մոտ շարունակվում այնքան երկար, մինչև որ Աստված է միջամտում, բայց մի բան հաստատ գիտեմ, որ Նա կմիջամտի: Նա անպայման կպահի Իր խոսքը:

Ամենից ավելի սատանան կցանկանար գողանալ մեր հավատը և վստահությունը Աստծո հանդեպ: Ես համոզված եմ դրանում: Նրան այնքան էլ չեն հետաքրքրում իմ բարոյական սկզբունքները, իմ բարի գործերը, իմ երազանքներն ու հույսերը, բայց իմ հավատքը նա ցանկանում է քանդել և համոզել ինձ, թե Աստված մոռացել է ինձ ու այս երկիրը:

Աստծուն հաճելի չի լինի, եթե մենք անհաջողություն ունենանք ու ընկնենք: Բայց մեր վրիպումներով ու սխալներով հանդերձ՝ մենք, այնուամենայնիվ, չենք մոլորվի ճիշտ ճանապարհից, եթե մեր հավատքը մնա առողջ:

Եթե ինձ սպասվում է դաժան ճակատամարտ, և անօգնականությունը սկսում է հաղթահարել ինձ, միևնույնն է, ես լիովին վստահում եմ իմ Տիրոջը: Ես վստահում եմ Նրան, որովհետև Նա, չնայած իմ բոլոր թուլություններին, չնայած իմ բոլոր կարիքներին, տառապանքներին ու իմ սեփական անօգնականությանը, կպահպանի ինձ և կտանի ու կհասցնի մինչև Իր փառքի Գահը: