Ինչը հաճելի չէ Աստծո աչքերին

Jesus-bible«Եվ նա երբ որ գա՝ աշխարհքին կհանդիմանի մեղքի համար» (Հովհաննես 16.8):

«Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրենություն էլ է անում, և մեղքն է անօրենությունը» (Ա Հովհաննես 3.4):

«Ամեն անիրավություն մեղք է. և կա մեղք, որ դեպի մահ չէ» (Ա Հովհաննես 5.17):

«Կա մեղք, որ դեպի մահ է» (Ա Հովհաննես 5.16):

«Աչքերի ամբարտավանությունը և սրտի հպարտությունը, որ ամբարիշտների լույսն է, մեղք է» (Առակաց 21.4):

«Նա, որ մեղք է անում, սատանայիցն է, որովհետև սատանան հենց սկզբիցը մեղանչում է» (Ա Հովհաննես 3.8):

«Դու կատարելության կնիքն ես՝ լիքն իմաստությունով և գեղեցկությամբ կատարյալ։ Դու մի օծված քերովբե էիր՝ ծածկող: Դու կատարյալ էիր քո ճանապարհներումը քո ստեղծված օրիցը, մինչև որ քեզանում անօրենություն գտնվեցավ… և դու մեղանչեցիր. և ես քեզ իբրև պիղծ հեռացրի Աստծո սարիցը» (Եզեկիել 28.12-16, Բ Պետրոս 2.4):

«ինչպես մեկ մարդու ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը. և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ, ըստ որում՝ ամենքը մեղանչեցին» (Հռոմեացիս 5.12):

«Եթե բարի լինես՝ կբարձրանա, բայց եթե բարի չլինես, մեղքը դռան մոտ պառկած է, և նա քեզ է փափագում, բայց դու իշխիր նրա վրա» (Ծննդոց 4.7):

«Ամեն ով որ մեղք է գործում՝ մեղքի ծառա է» (Հովհաննես 8.34):

«Եվ ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ և ասաց. մենք մեղանչեցինք Եհովայի դեմ և քեզ դեմ խոսելով. աղոթք արա Եհովային, որ մեր վրայից օձերը վեր առնի» (Թվոց 21.7):

«Չէ, որդիքս, որովհետև լավ չէ այն լուրը, որ ես լսում եմ ձեր մասին. դուք Տիրոջ ժողովրդին մոլորեցնում էք։ Եթե մարդ մարդի դեմ մեղք գործի, նրա դատաստանը Աստված կկտրի, բայց եթե մարդ Տիրոջ դեմ մեղք գործի, նրա համար ո՞վ աղաչանք կանի» (Ա Թագավորաց 2.24-25):

«Ես մեղքս հայտնեցի քեզ և անօրենությունս չծածկեցի. ասացի թէ՝ անօրենությունս խոստովանեմ Տիրոջը. և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը» (Սաղմոս 32.5):

«Լվացվեցեք, մաքրվեցեք, հեռացրեք ձեր գործերի չարությունը իմ աչքերի առաջից, դադարեցեք չարություն գործելուց։ Սովորեցեք բարություն անել, որոնեցեք իրավունք, ուղղություն ցուցեք զրկվածին, որբի դատը տեսեք, որբևայրիի դատը պաշտպանեցեք։ Հիմա եկեք ու վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան, եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան» (Եսայի 1.16-18):

«Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ» (Ա Կորնթացիս 15.3):

«Որովհետև ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասած են: Ձրի են արդարանում նրա շնորհքովը՝ այն փրկության ձեռովը, որ Հիսուս Քրիստոսումն է։ Որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար հավատալով նրա արյունովը» (Հռոմեացիս 3.23-25):

«Որովհետև այն որ մեռավ՝ մեղքին մեռավ մեկ անգամ, և այն որ կենդանի է՝ Աստծուն է կենդանի» (Հռոմեացիս 6.10):

«Թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, որ հնազանդվեք նրա ցանկություններին։ Եվ ձեր անդամները անիրավության գործիք մի ներկայացրեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն՝ ինչպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամներն արդարության գործիք՝ Աստծուն» (Հռոմեացիս 6.12-13):

«Հիսուսն էլ նրանց հավատքը տեսնելով՝ ասաց անդամալույծին. որդյակ, թողված են քեզ քո մեղքերը» (Մարկոս 2.5):

«Հիսուսն էլ ասաց նրան. Ես էլ չեմ քեզ դատապարտում. Գնա և այսուհետև մեղք մի գործիր» (Հովհաննես 8.11):

«Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության» (Մաթևոս 9.13):

«Մեղքի վարձքը մահն է. բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռոմեացիս 6.23):

«Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1.7):

«Որովհետև մեղքը չի տիրի ձեզ վրա, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ» (Հռոմեացիս 6.14):

«Եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք» (Ա Հովհաննես 1.8):

«Որովհետև շատ բաներով մեղանչում ենք ամենքս» (Հակոբոս 3.2):

«Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողնի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1.9):

«Որովհետև եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, այլևս նրանից հետո մեղքերի համար զոհ չի մնում» (Եբրայեցիս 10.26):

«Եղբայրների դեմ մեղանչելով և այն տկարների խղճմտանքը զարկելով՝ Քրիստոսի դեմ մեղք եք գործում» (Ա Կորնթացիս 8.12):

«ինչպես մեղքը թագավորեց մահի ձեռովը, այնպես էլ շնորհքը թագավորի արդարությունով հավիտենական կյանքի մեջ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռոմեացիս 5.21):