Ձեր անձի փոփոխության գաղտնիքը. Ռիկ Ուորեն

Մենք փոխվում ենք՝ անցնելով փորձությունների և քննադատության միջով. Ռիկ ՈւորենԵրբևէ ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչու եք անում այն, ինչ չեք ցանկանում: Կամ ինչու է այդքան դժվար ճիշտ գործեր անելը:

Մեր մեղսավոր բնությունը հաճախ ստիպում է մեզ անել սխալ ընտրություն: Դուք, երևի, կարող եք հիշել այստեղ Պողոս առաքյալին, ով ասում էր.

«Որովհետև ինչ որ գործում եմ՝ չգիտեմ, որովհետև ոչ թե ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում, այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում: Արդ ուրեմն ոչ թե ես եմ գործում այն, այլ ինձանում բնակված մեղքը։ Որովհետև գիտեմ, որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չի բնակվում, քանզի կամենալը կա իմ մոտ, բայց բարին անելը չեմ գտնում» (Հռոմեացիս 7.15-18):

Անգամ երբ դուք հավատացյալ եք դառնում, ձեր ներսում մնում է որոշակի լարվածություն: Դուք ունենում եք լավ սկիզբ, որը ձեզ Աստված է տալիս, բայց ձեզ մոտ մնում է այն մեղսավոր բնությունը, որը ճնշում է ձեզ:

Սակայն կա ելք: Հիսուսը խոստացել է Հովհաննես 8.32-ում.

«Որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ»:

Անձի փոփոխության գաղտնիքը կամքի ուժի մեջ չէ: Եվ դա հաբ չէ: Ոչ էլ՝ որոշում կամ երդում, որ մարդը տալիս է: Անձի փոփոխության գաղտնիքը չի կայանում նրանում, թե ինչ է նա անում կամ խոսում:

Ձեր անձի փոփոխության գաղտնիքը կայանում է նրանում, թե ինչ դուք գիտեք: Դուք գիտեք ճշմարտությունը: Երբ դուք փոխում եք ձեր մտածելակերպը, նույնպես փոխվում են ձեր զգացմունքները: Եվ երբ փոխվում են ձեր զգացմունքները, փոխվում են նաև ձեր գործողությունները:

Ձեր ամեն պարտության հետևում սուտ է կանգնած, որին դուք հավատում եք: Դա կարող է լինել սուտ ձեր, ձեր անցյալի կամ ապագայի, Աստծո և այլ մարդկանց մասին:

Ինչո՞ւ եք դուք անում այն, ինչ, ինչպես ձեզ է հայտնի, վատ է ձեզ համար: Որովհետև դուք մտածում եք, որ դրանից ինչ որ շահույթ ունեք: Իսկ դա սուտ է: Դուք կարող եք փոխվել և կատարել Աստծո կամքը ձեր կյանքում, միայն եթե սկսեք Նրա ճշմարտությունից:

Եթե ցանկանում եք փոխել ձեր ապրելակերպը, ապա պետք է սկսեք դա ձեր ենթագիտակցության մեջ: Պետք է իմանաք Աստծո ճշմարտությունը և հավատաք դրան:

Երբ ճանաչում եք ճշմարտությունը, այն ձեզ ազատ է դարձնում: Ձեզ միայն մնում է բացահայտել և ջրի երես հանել այն ողջ սուտը, որ դուք ընդունել եք: Այդ ստի մի որոշ մաս դուք ընդունել եք, երբ գուցե դեռ երեխա էիք, կանգնած մանկական խաղահրապարակում կամ հեռուստացույցի առջև: Մի մասը վերցրել եք ձեր ծնողներից և ինքներդ հնարել այն: Այդ բոլոր ստերը երբ դուք մերժեք և լսեք Աստծո ձայնը, դուք այնպիսի ազատություն կվերապրեք, ինչպես երբեք նախկինում: