Եկեք Նրա ներկայության մեջ. Ջոյս Մայեր

Ջոյս Մայեր«Բայց ես արդարությունով կտեսնեմ քո երեսը և երբ որ արթնանամ՝ կկշտանամ քո նմանությունովը» (Սաղմոս 17.15):

Մեզնից յուրաքանչյուրի մեջ կա որոշակի դատարկություն: Այն հնարավոր չէ լցնել ոչ մի բանով, բացի Աստծո հանդեպ ծարավից:

Մի հատիկ աղոթքը այստեղ բավական չէ, հարկավոր է ամեն օր ժամանակ առանձնացնել Նրա հետ հաղորդակցման համար: Աստվածաշնչում կարդում ենք. «Լցվեցեք Հոգով» (Եփեսացիս 5.18):

Երկար տարիներ ես փորձում էի գտնել իմ խիտ գրաֆիկի մեջ ժամանակ Աստծո համար: Վերջի վերջո Նա ասաց, որ ես դադարեմ խցկել Իր հետ շփումը գրաֆիկիս մեջ, այլ սկսեմ կազմել իմ գրաֆիկը Իր հետ շփման հիման վրա:

Աստծո ներկայության մեջ մենք գտնում ենք կյանքի ուրախություն: Սաղմոսները հռչակում են, որ ուրախության լիությունը գտնվում է հենց Աստծո ներկայության մեջ. «Դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախությունների լիություն կա, և քո աջ կողմը՝ քաղցրություններ հավիտյան» (Սաղմոս 16.11):

Արթնանալով քնից՝ կշտացեք Նրա նմանությամբ և հաճելի հաղորդակցությամբ ժամանակ անցկացրեք Նրա հետ: Եթե Աստված զբաղեցնում է առաջնակարգ տեղ ձեր կյանքում, եթե առաջինը, ում մասին դուք մտածում եք առավոտյան արթնանալով՝ Նա է, ապա ձեր կյանքը լցված կլինի Նրա օրհնություններով: