Սովորենք վստահել Նրան

Սովորենք վստահել Նրան«Ծածուկ բաները մեր Եհովա Աստծո համար է, բայց հայտնված բաները մեզ և մեր որդկանց համար հավիտյան, որ այս օրենքի ամեն խոսքերը կատարենք» (Բ Օրինաց 29.19)։

Մարդու կյանքում միշտ էլ կարող են լինել իրավիճակներ, որոնք անհասկանալի են, և հարցեր, որոնք անպատասխան են մնում: Կան բաներ, որոնք հայտնի են միայն Աստծուն:

Մենք պետք է սովորենք վստահել Նրան: Տերը տիրում է մեր կյանքի իրավիճակների վրա, եթե մենք մեր կյանքերը Նրան ենք նվիրաբերել և Նրան ենք ծառայում: Իսկ այն հարցում, թե ո՞րն է Աստծո կամքը, և ինչպիսի՞ կյանք է Աստված մեզնից ակնկալում, չկա ոչ մի թաքնված բան` ամեն ինչ հստակ է ու պարզ:

Ընդունիր այս առավոտ զորություն Տիրոջից, որ կարողանաս դիմակայել կյանքի հարվածներին ու դժվարություններին` անգամ շատ անպատասխան հարցերի պարագայում, և կատարելապես վստահես քո Տեր Աստծուն:

Ես Տեր Հիսուսի անունով ուժ և տոկունություն եմ հռչակում այս գրառումը կարդացողների ու տարածողների կյանքում:

Եղեք օրհնված:

Արման Մանուկյան