Աստծո կամքը. Աստվածաշնչյան համարներ

Open-BibleՀաճախ մենք մտածում ենք, թե որն է Աստծո կամքը մեր այս կամ այն իրավիճակի համար: Սպասում ենք Աստծուց հատուկ խոսք, թե ինչ պիտի անենք:

Սակայն, եթե ուշադրությամբ կարդանք Սուրբ Գիրքը, կտեսնենք, որ մեր Տերը արդեն հայտնել է Իր կամքը. մնում է միայն հնազանդվել և դրանով իսկ օրհնված լինել:

«Եվ մի կերպարանվեք այս աշխարհքի կերպարանքովը, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբը, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը» (Հռոմեացիս 12.2):

«Որովհետև սա է Աստծո կամքը՝ ձեր սրբությունը. որ դուք հետ կենաք պոռնկությունից» (Ա Թեսաղոնիկեցիս 4.3):

«Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսումը» (Ա Թեսաղոնիկեցիս 5.18):

«Որովհետև ավելի լավ է, եթե Աստծո կամքը սա կամենում է՝ բարի գործելով չարչարվել, քան թե չար գործելով» (Ա Պետրոս 3.17):

«Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն ամեն մարդկանց համար, թագավորների և ամեն իշխանավորների համար, որ խաղաղ և հանդարտ կյանք վարենք, բոլոր աստվածպաշտությունով և սրբությունով, որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջին, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն, և ճշմարտության գիտությանը գան» (Ա Տիմոթեոս 2.1-4):

«Որովհետև վախենում եմ, որ մի գուցե իմ գալու ժամանակը ձեզ այնպես չգտնեմ՝ ինչպես կամենում եմ. և ես գտնվեմ ձեզ համար ինչպես էլ դուք չեք կամենում. որ չլինեն կռիվներ, նախանձներ, բարկություններ, գրգռություններ, չարախոսություններ, քսություններ, ամբարտավանություններ, խռովություններ» (Բ Կորնթացիս 12.20):

«Սա է ինձ ուղարկող Հոր կամքը, որ այն ամենը, որ նա ինձ տվեց՝ նրանից չկորցնեմ, այլ հետին օրումը հարուցանեմ նրան» (Հովհաննես 6.39):

«Եվ սա է ինձ ուղարկողի կամքը. որ ամեն ով որ տեսնի Որդուն և հավատա նրան, հավիտենական կյանք ունենա. և ես հետին օրումը կհարուցանեմ նրան» (Հովհաննես 6.40):

«Եվ աշխարհքը անցնում է և նրա ցանկությունն էլ, բայց Աստծո կամքն անողը մնում է հավիտյան» (Ա Հովհաննես 2.17):

«Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետև դու ես իմ Աստվածը. քո բարի հոգին թող առաջնորդի ինձ դեպի ուղիղ երկիր» (Սաղմոս 143.10):

«Իրենից վախեցողների կամքը անում է նա. և նրանց աղաղակին լսում և նրանց փրկում է» (Սաղմոս 145.19):

«Ոչ թե ամեն ինձ Տե՛ր, Տե՛ր ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա, որ կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքումն է» (Մաթևոս 7.21):

«Որովհետև ով որ իմ Հոր կամքը կատարի, որ երկնքումն է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը» (Մաթևոս 12.50):

«Եվ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ եթե մեկը աստվածապաշտ է և նրա կամքը կատարում է, նրան լսում է» (Հովհաննես 9.31):

«Նրա համար մի լինեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը» (Եփեսացիս 5.17):

«Հայր, նրանք որ ինձ տվիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նրանք էլ ինձ հետ լինեն. որ իմ փառքը տեսնեն, որ տվիր ինձ. որովհետև աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ» (Հովհաննես 17.24):