Ի Տեր ննջեց եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի կինը՝ Սուսաննա Թումանյանը

Ի Տեր ննջեց եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի կինը՝ Սուսաննա ԹումանյանըԽոր վշտով տեղեկացնում ենք, որ հունվարի 13-ին ննջեց եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի կինը՝ Սուսաննա Թումանյանը:

Լինելով խոնարհության ու հեզության խորհրդանիշ՝ նա տարիներ շարունակ քարոզել է իր կյանքով, իր գործով ու իր բարությամբ:

CrossNews.am քրիստոնեական լրատվական կայքն իր խորին վշտակցությունն է հայտնում Սուսաննա Թումանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մեր հավատացյալ քույր-եղբայրներին:

Թող Սուրբ Հոգին մխիթարի մեր բոլորի սրտերը:

Տեղեկացնենք, որ Հունվարի 15-ին՝ ժ. 18.00-ին, Էմմանուէլ եկեղեցում` Շերամի 88 հասցեում, տեղի կունենա Սուսաննա Թումանյանի հոգեհանգստի արարողությունը: Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 16 –ին, ժ.11.30-13.30, նույն հասցեում: