Ամուսնությունը՝ որպես կյանք տվող ծառ. Ջոն և Լիզա Բիվերներ

Ջոն և Լիզա ԲիվերԱմուսնական հաստատությունը, որը հիմնել է Աստված, նման է բերրի հողի, իսկ ձեր ներկա կամ ապագա ամուսնությունը՝ ծառի: Ամուսնության սկզբնական ծրագիրը բարի հող է, որում ձեր միությունը կարող է աճել, բայց ընտրությունը ձերն է:

Արդյոք ձեր ամուսնությունը կլինի՞ կյանք տվող ծառ: Արդյոք ձեր կողակիցը, ընտանիքը, ընկերները և աշխատակիցները կվերապրե՞ն սեր, ուրախություն և խաղաղություն՝ ճաշակելով այդ ծառից, թե՞ ձեր ծառը հուսահատություն, եսասիրություն և դառնություն կփոխանցի նրանց, ովքեր կուտեն դրա պտուղը:

Մեզանից շատերը մտածել են, որ հենց ամուսնական հաստատությունն է մեր խնդիրների պատճառը: Մյուսները ձգտել են մեղադրել իրենց կողակիցներին: Երկու մոտեցումներն էլ ցույց են տալիս, որ մենք հրաժարվում ենք ընդունել մեր սրտերի արատավորությունը և քայլեր ձեռնարկել, որպեսզի փոխենք դա: Հուսով ենք՝ այս նկարագրությունը այլևս չի վերաբերում ձեզ:

Մինչև այս ճանապարհորդությունը դուք պետք է որոշում կայացնեք: Որոշեք հավատալ, որ ամուսնությունը կարող է դառնալ և կդառնա այնպիսին, ինչպիսին Աստված նախատեսել է:

Մի գուցե մտածում եք. «Ես կհավատամ դրան, երբ տեսնեմ»: Բայց հավատքը փոփոխության հանդեպ՝ մշտապես նախորդում է փաստացի փոփոխությանը, որովհետև Աստծո բոլոր խոստումներն ընդունվում են հավատքով:

Բարի լուրն այն է, որ Աստված ավելի շահագրգռված է ձեր ամուսնության մեջ, քան դուք: Դուք պարզապես պետք է «ցած իջնեք Երկնքից» և թույլ տաք Աստծուն՝ լինել Աստված ձեր կյանքում: Ի վերջո, ձեր ամուսնությունը Նրա արվեստի գործն է: Եթե թույլ տաք, Նա կփոխի այն՝ վերածելով իսկական գլուխգործոցի: