Ճիգ՝ ոսկե մեդալի համար

medalsԿանզասի վարժարանի 2009թ-ի վազքի առաջնության մրցաշարում մի անսովոր բան տեղի ունեցավ. աղջիկների հաղթող թիմը մի փոքրիկ սխալի պատճառով զրկվեց հաղթողի կոչումից: Սակայն այն, ինչ պատահեց դրանից հետո, շատ ավելի արտասովոր էր: Այդ սխալի պատճառով հաղթող ճանաչված մեկ այլ խմբի անդամներն իրենց մեդալները հանեցին ու տվեցին հաղթանակից զրկված թիմի աղջիկներին, որոնց չհաղթելու պատճառը եղել էր ընդամենը մասնակիցներից մեկի կողմից նշված գիծը մի փոքր խախտելը:

Իր խմբի ստացած մեդալները հաղթողի կոչումից զրկված թիմին կամովի շնորհելու արարքը մարզիչը մեկնաբանել էր այսպես. «Մեր խումբը փորձեց լավագույնն անել, և մեր աղջիկները վազեցին ոչ թե իրենց, այլ Աստծո փառքի համար»:

Այս դեպքը պատմվեց ամբողջ նահանգում, և Աստծո անունը փառավորվեց:

Եթե մենք մեր անձնական շահերն ու նպատակները մի կողմ դնենք և նկատենք ուրիշների հետաքրքրությունները (Փիլիպպեցիս 2.4), Աստծո անունը բարձրացրած և փառավորած կլինենք: Բարյացակամ և ազնիվ վերաբերմունք դրսևորելը մարդկանց առ Աստված առաջնորդելու լավագույն միջոցներից մեկն է:

Հատված «Զհաց մեր հանապազօր» գրքույկից