Հունվարի 11-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հունվարի 11-ը՝ քրիստոնեության պատմության մեջՀելմուտ Ջեյմս Մոլտկեն իրավաբան էր և մեծ հարգանք էր վայելում գերմանական կառավարությունում: Նա Հիտլերի ենթակայության տակ գտնվող մարդկանցից մեկն էր, ով, սակայն, խիստ դեմ էր նրա վարած քաղաքականությանը:

Նա իր բոլոր ընկերներին պատմում էր, թե ինչպես է Հիտլերը վարվում հասարակության «անբարեհույս տարրեր»-ի հետ, ինչպիսիք էին, օրինակ՝ հրեաները:

Ազգային սոցիալիզմը նա դիտարկում էր որպես քաղաքակրթության ճանապարհին կանգնած իրական հակառակորդ: Իր կնոջը՝ Ֆրեյային, ուղղված մի նամակում նա գրում է. «… քաղց, հիվանդություն և վախ է տարածվում մեր շուրջը: Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինեն հետևանքները և որքան շուտ դրանք վրա կհասնեն, սակայն մեկ բան հաստատ է՝ ապոկալիպտիկ զինյալները միայն սկիզբն են այն բանի, ինչ սպասվում է մեզ առաջիկայում…»:

Մոլտկեն օգտագործում էր իր ազդեցիկ դիրքը՝ զգուշացնելու արտաքին աշխարհին, թե ինչ քայլերի էր պատրաստվում դիմել ֆաշիստական Գերմանիան: Նա նաև օգնում էր հրեաներին հնարավորինս խուսափել նացիստների ու բռնապետական վարչակարգի հետ ընդհարումներից:

Սակայն այսպես երկար շարունակվել չէր կարող. ինչ-որ մեկը մատնում է նրան: Նրան բերում են դատարանի առջև: Այստեղ նացիստ ղեկավարները փորձում են բացատրել Մոլտկեին, թե իբր նացիզմն ու քրիստոնեությունը մեկ ընդհանրություն ունեն՝ երկու համակարգերն էլ միայն մեկ անձնավորության կերպար են առաջ քաշում:

Ֆրեյային ուղղված վերջին նամակում, որը գրվել է 1945թ-ի այս օրը՝ հունվարի 11-ին, Մոլտկեն գրում է, որ կանգնել է դատարանի առջև, սակայն «ոչ որպես ազնվական մի այր, գերամանացի կամ էլ իրավաբան, այլ որպես քրիստոնյա և ոչ ավելին»:

Նա գիտակցում էր, որ դեպի մահ է գնում: Այնուամենայնիվ, նա ցանկանում էր շարունակել ապրել, եթե դա հնարավոր լիներ. «Այն, ինչի համար Աստված ինձ կանչել է, կատարված է: Եթե Նա մեկ այլ հանձնարարություն ունի ինձ համար, մենք կիմանանք այդ մասին»:

Մոլտկեն իրապես հավատում էր, որ Աստծո ձեռքը մշտապես եղել է իր հետ ողջ կյանքի ընթացքում: Ավելի ուշ նացիստները նրան մահապատժի են ենթարկում:

Աղբյուր՝ christianity.com