Հինգ հարց, որ կբացահայտեն ձեր կանչվածությունը 2017 թվականին

Հինգ հարց, որ կբացահայտեն ձեր կանչվածությունը 2017 թվականինԱստծուց ձեզ տրված նախասահմանության որոնումն ու կատարումը պատահականության հարց չէ, այլ ընտրության: Դուք պետք է ընդունեք որակյալ որոշումներ, որպեսզի մտնեք ձեր կյանքի համար Աստծո հատուկ ծրագրի մեջ:

Ձեր նախասահմանության կատարումը ավտոմատ կերպով չի կատարվում: Եվ առաջին քայլը դեպի ձեր նախասահմանությունը տանող կատարվում է այն համոզվածության շնորհիվ, որ դուք քրիստոնյա եք:

Ունենալով այդ համոզվածությունը՝ տվեք ինքներդ ձեզ ներքոնշյալ հարցերը, որոնք կօգնեն բացահայտել ձեր նախախնամությունը.

  1. Ընդունո՞ւմ եմ ես արդյոք, որ Աստվածաշունչը վերջնական և հեղինակավոր ուղեցույց է իմ կյանքի բոլոր բնագավառների համար:

Դրանում ոչ մի փոխզիջում չի կարող լինել:

«Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար, վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար. որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս 3.16-17):

Շատ քրիստոնյաներ անկում են ապրում, որովհետև աստվածաշնչյան այս տեղը չեն սերտել:

  1. Կընտրե՞մ արդյոք ուրիշներին ծառայելը և ամեն օր մեռնելը իմ անձնական ցանկությունների համար:

Երբ Հիսուսը վերջին ընթրիքից առաջ լվանում է իր աշակերտների ոտքերը, Նա ոտքեր լվանալու ծառայություն չի իրականացնում, այլ ցույց է տալիս օրինակ, որին հետևել է պետք: Գտնվելով մի աշխարհում, որն առավել հակված է զոհել ուրիշների շահերը սեփական ես-ի բավարարման համար, մենք ընդունում ենք Արքայության նախատիպը՝ «ուզում ես ավելի մեծ լինել, եղիր ամենափոքրը», որպեսզի զոհենք մեր անձը ուրիշներին ծառայելու համար:

Իմ գրասենյակում մի այսպիսի հիշեցում կա ծառայելու մասին.

«Ես կանցնեմ այս աշխարհով, բայց ընդամենը մեկ անգամ: Ցանկացած բարիք, որ ես կարող եմ անել կամ ցանկացած բարություն, որ ես կդրսևորեմ մեկի հանդեպ, թույլ տվեք ինձ հիմա անել»:

  1. Արդյոք ես կձգտե՞մ բացահայտել, զարգացնել և գործի դնել իմ հոգևոր պարգևները և Աստծուց տրված տաղանդները:

Ձեր քրիստոնեական կյանքի արժեքը մեծ մասամբ որոշվում է նրանով, թե ինչպես եք դուք կիրառում Աստծուց տրված պարգևները: Այլ խոսքերով ասած՝ այն, թե ով եք դուք՝ Աստծո պարգևն է ձեզ, իսկ այն, թե ինչ դուք կարող եք իրականացնել՝ ձեր պարգևն է Աստծուն:

Հիշո՞ւմ եք տաղանդների առակը. նա, ով չօգտագործեց իրեն տրված տաղանդները, հանդիմանություն ստացավ և կորցրեց այն, ինչ ուներ:

  1. Կընդունե՞մ ես արդյոք կարգապահությունը՝ որպես անդառնալի անհրաժեշտություն այնպիսի անձի ձևավորման մեջ, ինչպիսին Աստված կանչել է ինձ լինել:

«Ծույլի հոգին փափագում է և չունի, բայց աշխատասերների հոգին կպարարտանա» (Առակաց 13.4):

Մի բան է՝ լսել ոգեշնչող քարոզներ, որոնք ասում են մեզ. «Ունեցեք մեծ երազանքներ և հավատացեք, որ շատ բաների կհասնեք կյանքում»: Եվ մեկ այլ բան է կարգապահության ճանապարհով ի կատար ածել այն, ինչ Աստված սերմում է մեր սրտերում:

Բոլորս ճանաչում ենք Թոմաս Էդիսոնին: Երբ այցելեցի նրա ամառանոց, մի այսպիսի գրառում գտա այնտեղ. «Լավ հնարավորությունը բաց է թողնվում բազում մարդկանց կողմից, որովհետև այն կրում է աշխատավորի շորեր և տեսքով աշխատանքի նմանվում»:

Սուրբ Գիրքը այսպես է մեզ մարտահրավեր նետում. «Չգիտե՞ք, թե ասպարեզի մեջ վազողներն՝ ամենքն են վազում, բայց մեկն է հաղթանակն առնում. դուք այնպես վազեցեք, որ հասնեք» (Ա Կորնթացիս 9.24): Շեշտադրումը այստեղ ոչ թե մրցանակի, այլ վազողի վերաբերմունքի վրա է: Մենք պետք է մեր կյանքում կարգապահություն սահմանենք, որ կատարենք մեր նախասահմանությունը:

Եվ վերջին հարցը.

  1. Արդյոք ես կդիմակայե՞մ բոլոր անհաջողություններին:

Սուրբ Գիրքը ասում է մեզ, որ «Արդարը յոթ անգամ կընկնի և կկանգնի…» (Առակաց 24.16):

Ի՞նչ կասեք ձեր մասին: Միշտ հնարավոր է հիմնային պատճառներ գտնել հանձնվելու համար, և շատ հաճախ քրիստոնյաները հանձնվում են կյանքի բարդ իրավիճակներում:

Ժամանակ մի՛ վատնեք՝ նորից ու նորից հիշելով ձեր երեկվա անհաջողություններն ու սխալները: Կարիք չկա դրանց համար հուշարձաններ կառուցել:

Ամփոփում. Աստված ունի ապագա ու նախասահմանություն ձեզ համար, ուրեմն արեք ամեն հնարավոր բան, որ իրականացնեք այդ նախասահմանությունը Նրա անվան փառքի համար:

Դրեք ձեր սրտի մեջ այս խոսքերը և հիշեք Երեմիա 29.11-ը.

«Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը»:

Լարրի Տոմչեկ

Թարգմանեց Սուսաննա Օհանյանը