Երբեք մի՛ անիծեք մարդկանց

Երբեք մի՛ անիծեք մարդկանցՎերջերս ինձ պատմեցին մի դեպք, որ պատահել էր մի տատիկի հետ: Նա չէր սիրում իր հարևանուհուն և անընդհատ վատ խոսքեր էր ասում նրան: Եվ մի անգամ էլ անիծել էր նրան՝ ասելով. «Թող ոտքերդ չորանան»: Եվ ինչ եք կարծում՝ ո՞ւմ ոտքերը «չորացան»:

Շատ չանցած այս չարախոսող տատիկը հիվանդանում է ու անկողին ընկնում: Նրա ոտքերը ընդարմանում են, և այլևս չի կարողանում անկողնուց վեր կենալ:

Սիրելինե՛րս, երբեք մի անիծեք ոչ ոքի, այլ հակառակը՝ օրհնեք մարդկանց, անգամ նրանց, ովքեր ձեր վատն են կամենում:

Եթե ուզում ես ինքդ օրհնված լինել, ուրեմն՝ օրհնիր ուրիշներին: Ես գիտեմ մի քրիստոնյա ընտանիքի, որտեղ բոլորը միմյանց օրհնում են ամեն անգամ տանից դուրս գալիս՝ աշխատանքի գնան, թե՝ դասի, թե՝ պարզապես զբոսնելու: Եվ գիտեք ինչ. այդ ընտանիքում ոչ ոք երբեք չի հիվանդանում: Իսկ նրանց տատիկը, ով արդեն 85 տարեկան է, անգամ մեքենա է վարում, օգնում է ընտանիքի անդամներին և անգամ հարևաններին՝ ինչով կարողանում է:

Օրհնեցեք և օրհնություն եղեք ձեր ընտանիքների, շրջապատի ու նաև ձեր բնակավայրի համար, քանզի Աստվածաշնչում գրված է, որ արդարների օրհնությունով անգամ քաղաքը կբարձրանա, բայց անբարիշտների բերանով կկործանվի (Առակաց 11.11):

Իրինա Ա.