Սիրիացի քահանան գումար է հավաքել ԻԼԻՊ-ի գերությունից 200 քրիստոնյայի ազատելու համար

Սիրիացի քահանան գումար է հավաքել ԻԼԻՊ-ի գերությունից 200 քրիստոնյայի ազատելու համարՍիրիացի քահանային հաջողվել է գումար հավաքել ավելի քան 200 ասորացի քրիստոնյաների համար, ովքեր որպես պատանդ վերցվել էին Իսլամական Պետության խմբավորման կողմից 2015թ-ի փետրվարին. տեղեկացնում է ria.ru-ն:

«Ասոշիեյթիդ պրես» գործակալության տվյալներով՝ դա Սիրիայում և Իրաքում հակամարտության ողջ պատմության ընթացքում իրականացված ամենախոշոր առևանգումն էր: Պատանդները վերցվել էին զինյալների կողմից միանգամից 35 բնակավայրերի վրա հարձակումների ժամանակ, որտեղ քրիստոնյաներ էին ապրում: Ինչպես հայտնի է՝ 226 հոգի էին վերցվել որպես պատանդ:

Գործակալությանը նաև հաջողվել է պարզել, որ ահաբեկիչները պայման էին դրել, ըստ որի՝ իրենք կարող էին ազատել 17 մարդու, եթե նրանցից մեկը սիրիական Էլ-Հասակա քաղաքի եպիսկոպոսին հասցներ փրկագնի մասին գրառումը: Ահաբեկիչները պահանջել էին 50 հազար դոլար առևանգվածներից յուրաքանչյուրի համար, հակառակ դեպքում՝ պատրաստվում էին սկսել մահապատիժներ իրականացնել:

Վերոնշյալ եպիսկոպոս Մար Աֆրամ Աթնեյլը որոշում է կայացրել երեք օրերի ընթացքում: Ահաբեկիչների հետ գործարքի գնալը մեծ վտանգ էր իրենից ներկայացնում, այնուամենայնիվ նա համաձայնել է: Իսկ գրառումը եպիսկոպոսին հասցնողը քահանաներից մեկի դուստրն է եղել, ով նույնպես պատանդների թվում էր:

Պատանդների համար պահանջվող փրկագնի համար անհրաժեշտ միջոցների մասին տեղեկատվությունը տարածվել է սոցցանցերի միջոցով: Ըստ գործակալության տեղեկությունների՝ վերջին 43 պատանդները բաց են թողնվել 2016թ-ի փետրվարի 22-ին: Փրկագնման ընդհանուր գումարը անհայտ է մնում, քանի որ ինքը՝ եպիսկոպոս Աթնեյլը, հրաժարվում է տրամադրել այդ տեղեկատվությունը:

Հայտնի է նաև, որ եպիսկոպոսը հրաժարվել է լքել Սիրիան, քանի դեռ այնտեղ իր ոչ բոլոր համախոհներն ու համագործակիցներն են անվտանգության մեջ: