Ինչպես փոխել կյանքը այս նոր տարում

Ինչպես փոխել կյանքը այս նոր տարումՄարդիկ հակում ունեն իրենց կյանքը վերաիմաստավորելու, կառուցելու ապագայի ծրագրեր Սուրբ Ծննդյան տոների ընթացքում:

Եվ շատերը անում են դա այն պատճառով, որ մինչև կոկորդը կուշտ են իրենց ապրած կյանքից և ցանկանում են լուրջ փոփոխություններ կատարել դեպի լավը:

Յոթ խորհուրդ նրանց, ովքեր ցանկանում են, որ այդ փոփոխությունները գան իրենց կյանքի մեջ 2017թ-ին:

  1. Եղեք բարեհամբույր:

Հետևեք ձեր խոսքերին: Ջանք արեք, որ ձեր խոսքերը բերեն մարդկանց Աստծո սերը և խաղաղությունը:

  1. Մի պահեք ձեզ երես առած երեխայի պես:

Ժամանակակից հասարակությունը ոչինչի համար պատասխանատվություն չի կրում: Բոլոր խնդիրներում ու անհաջողություններում մարդիկ մեղադրում են ուրիշներին. մարդկանց, իրավիճակներին, եղանակին: Ով ասես, ինչն ասես մեղավոր են, միայն ոչ իրենք:

Բոլոր «ես մեղավոր չեմ» շարքին պատկանող մարդկանց ես կոչ եմ անում պատասխանատվություն վերցնել սեփական կյանքի համար և դադարել մեղադրանքներ խաղալ, անգամ եթե ձեզ հետ անարդարացի են վարվել: Մի մեղադրեք ուրիշներին և կտեսնեք, թե ինչպես եք դուք դառնում ավելի ազատ, և կյանքն էլ դեպի լավն է փոխվում:

  1. Շնորհակալ եղեք:

Ջանացեք ձեր կյանքում գտնել այն, ինչի համար կարող կլինեք մեկին շնորհակալ լինել: Սովորեք շնորհակալ լինել և կտեսնեք, թե ինչպես է կյանքը փոխվում:

  1. Թողեք ձեր հին` վատ ու խանգարող սովորությունները:

Եթե վարվեք այնպես, ինչպես նախկինում, դուք կստանաք նույն արդյունքը: Հասկացեք, թե ինչ դուք պետք է փոխեք և քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ:

  1. Տարբերեք կարևորը:

Փոխհարաբերությունները ունեցվածքից կարևոր են, բնավորությունը՝ արտաքինից, իսկ ընտանիքը՝ փառքից ու հարստությունից: Կարելի է գիշեր-ցերեկ աշխատել գումար վաստակելու համար, բայց կորցնել շատ ավելի կարևոր բաներ:

  1. Մի՛ շեղվեք ձեր կարևոր նպատակներից:

Եթե ցանկանում ենք հասնել մեր առջև դրված նպատակներին, պետք է կենտրոնանանք գլխավորի վրա և սկսենք ծրագրել ամեն քայլը:

  1. Հոգևոր եղեք և վարվեք հոգևորապես:

Հիսուսը սովորեցնում էր նախ Աստծո Արքայությունը փնտրել և լինել պատասխանատու:

Ճիշտ ուղղությամբ արված մեկ քայլը կանցկացնի երկար ճանապարհով, իսկ մեկ լավ օրը կարող է ողջ տարին դարձնել ավելի լավը:

Մայքլ Բրաուն