Հունվարի 10-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հունվարի 10-ը՝ քրիստոնեության պատմության մեջՌեմիգիուսը երիտասարդ ազնվական էր, ով քաջատեղյակ էր Աստծո Խոսքին, ապրում էր սուրբ կյանքով: Ընդամենը 22 տարեկանում՝ մոտավորապես 462թ-ին, նա ընտրվում է՝ որպես Ռեյմսի արքեպիսկոպոս:

Ռեմիգիուսն անմիջապես հանձն է առնում այդ գործը՝ տարածելու Ավետարանը ֆրանկների շրջանում: Նա բազմաթիվ եպիսկոպոսներ և միսիոներներ է ուղարկում տարբեր վայրեր, ինչպես Բոլոնիա, Տուրնե, Լաոն և այլն:

Ռեմիգիուսը հայտնի է նաև թագավոր Կլովիսի և քրիստոնյա Կլոտիլդայի ամուսնության պատմությունից: Ռեմիգիուսը և Կլոտիլդան աղոթում են, որպեսզի թագավորն իր սրտում ընդունի Տիրոջը: Եվ կարճ ժամանակ անց նա դառնում է քրիստոնյա: Ռեմիգիուսը մկրտում է հեթանոս արքային 496թ-ի դեկտեմբերի 24-ին: Այնուհետև թագավորի հարյուրավոր հետևորդներ ևս մկրտվում են:

Սուրբ Ռեմին մահանում է 535թ-ի այս օրը՝ հունվարի 10-ին: Ֆրանսիայում կատարած նրա բեղուն գործունեության արգասիքները հասնում են մինչև մեր օրերը: Դրա արդյունքում էր, որ Ֆրանսիան դառնում է քրիստոնյա երկիր:

Կլովիսն ու իր ազնվական համախոհները մեծ քանակությամբ դրամաշնորհներ և այլ նվիրատվություններ էին անում Ռեմիգիուսին: Վերջինս իր ողջ ունեցվածքը ներդնում էր եկեղեցու կարիքների համար:

Նա նաև պատգամներ ու մեկնություններ էր գրում: Ցավոք սրտի, սբ Ռեմիի աշխատություններից շատ քչերն են մինչ օրս պահպանվել, սակայն հայտնի է, որ դրանք բարձր գնահատականի էին արժանանում ժամանակակիցների կողմից:

Աղբյուր՝ christianity.com