Սկսում ենք նոր աշխատանքային տարին. CrossNews.am

Սկսում ենք նոր աշխատանքային տարին. CrossNews.amՍիրելի ընթերցող, CrossNews.am-ը մեկ անգամ ևս շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ և սկսում նոր՝ 2017 թ-ի աշխատանքային տարին:

Շնորհակալ ենք այն բազմաթիվ նամակների ու արձագանքների համար, որ ժամանակ առ ժամանակ ուղարկում եք՝ դրանցով իսկ քաջալերելով ու ցույց տալով, որ կայքն ու կայքի նյութերը շինության, օրհնության ու առաջ մղելու առիթ են լինում հարյուրավոր ու հազարավոր մարդկանց համար:

Մեր հետևորդների թիվն արդեն անցնում է 35.000-ը, ինչը պատկառելի ցուցանիշ է, թիվ, որ նաև կայքի խմբագրությանը պարտավորեցնում է մեծ պատասխանատվություն ցուցաբերել յուրաքանչյուր նյութի, հոդվածի, վկայության ու թարգմանության հարցում: Կայքի նյութերի ամենօրյա դիտումներն անցնում են 10.000-ը, ինչը նշանակում է, որ ամեն օր կայքն ավելի քան 10.000 անգամ բացվում է ընթերցողների համակարգիչներում, պլանշետներում ու հեռախոսներում: Սա ուրախացնում է, պարտավորեցնում ու քաջալերում՝ շարունակելու առաջ գնալ:

Մեր նպատակը շարունակում է մնալ նույնը, այն է՝ տարածել Արքայության Ավետարանի Բարի լուրը, բարձրացնել ու օգնել ընթերցողին հրապարակվող նյութերի միջոցով, հասնել մարդկանց սրտերին ու փոփոխություն բերել:

Հիշեցնենք նաև, որ կայքը բաց է համագործակցության համար: Կարող եք ուղարկել մեզ ձեր ստեղծագործությունները, հոդվածները, թարգմանություններն ու վկայությունները, որոնք, կայքի սկզբունքներին համապատասխան լինելու դեպքում, սիրով կհրապարակենք:

Թող 2017 թ-ը Հայաստանի ու հայ ժողովրդի համար լինի արթնության և օրհնության տարի:

Սիրով՝ CrossNews.am կայքի խմբագրություն