Հունվարի 9-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հունվարի 9-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1944թ-ի այս օրը՝ հունվարի 9-ին, մի աղջկա խոսքերով Էդ Մարտինը փրկություն է ստանում:

Վերցնելով նրա նվիրած Աստվածաշունչը՝ Հովհաննեսի Ավետարանի 3-րդ գլխում Էդը գրում է. «Ցանկանում եմ գրանցել այս օրը Հովհաննես 3.16-ի կողքին, թեև համոզված եմ՝ երբեք չեմ մոռանա այն»:

Հանցագործի կյանքով ապրող Մարտինն անուղղելի էր թվում շատերի համար: Ժամանակ առ ժամանակ նա ճաղերի հետևում էր հայտնվում անօրինական գործունեության համար:

Սակայն կարճ ժամանակ անց ամեն բան փոխվում է: Էդի քույրը, ով աստվածաշնչյան դպրոց էր հաճախում, խնդրում է իր ընկերուհուն՝ միասին աղոթել բանտարկության մեջ գտնվող եղբոր համար:

Շատ չանցած այդ ընկերուհին՝ Ալֆրեդա Էնդերսը, բացի աղոթքներից անցնում է նաև գործնական քայլերի. սկսում է նամակներ գրել Էդին՝ բացատրելով Ավետարանը և Սուրբ Գիրք տալիս նրան, որ նա անձամբ հնարավորություն ունենա ուսումնասիրելու այն: Էդն էլ իր հերթին պատասխան նամակներ էր գրում Ալֆրեդային, որոնք ցույց էին տալիս նրա աստիճանական հոգևոր աճը:

Ի վերջո, Ալֆրեդան այցելություն է կատարում նրան բանտում: Այստեղ նա Էդին բացատրում է վերստին ծնունդի բուն իմաստը. «Աստծո ընտանիքում ծնվելը նույնն է, թե ծնվել մարդկային ընտանիքում:  Աստված հոգ է անում Իր յուրաքանչյուր զավակի համար այնպես, ինչպես ծնողը: Քրիստոս տառապանք կրեց խաչի վրա ամեն մեկի համար, որ այսօր մենք փրկություն ունենանք»:

Այս լսելով՝ Էդը բարձրացնում է իր գլուխը և հազիվ լսելի ձայնով շշնջում. «Աստվա՛ծ, ների՛ր իմ մեղքերը և փրկի՛ր ինձ Հիսուսի անունով»: Գրեթե անմիջապես նա զգում է, որ նույն ժամում փրկվում է:

Այնուհետ Ալֆրեդան շարունակում է բացատրել հոգևոր հասունության մյուս քայլերը: Աղջկա այցելությունից հետո Էդն այդ ամենն սկսում է կիրառել գործնականում: Այնքան ահռելի էր նրանում կատարված փոփոխությունը, որ ոստիկանությունը նրա պայմանականորեն վաղաժամկետ ազատ արձակման մասին որոշում է կայացնում: Հետագայում Էդն ու Ալֆրեդան ամուսնանում են և հրաշալի ընտանիքի սկիզբ դնում:

Նրանց ամուսնական կյանքն ամբողջությամբ նվիրված էր Աստծուն: Նրանք հովվություն են անում Փենսիլվանիայի եկեղեցում, այնուհետ միսիոներական ծառայության անցնում Ճապոնիայում: Կարճ ժամանակ անց Էդի առողջականի վատթարացման պատճառով վերադառնում են Միացյալ Նահանգներ և հիմնում բանտերի ծառայությունը, որ կոչվում է «Hope Aglo»:

Երբ 1994թ-ին Էդը մահանում է, կինը՝ Ալֆրեդան, շարունակում է բանտերի ծառայությունը:

Աղբյուր՝ christianity.com