Հիսուսն է իմ բժիշկը. Վկայում են ընթերցողները

Հիսուսն է իմ բժիշկը. Վկայում են ընթերցողներըԱյս տարի հերթական բժշկական ստուգման ժամանակ ինձ մոտ հարտնաբերվեց առողջական խնդիր, և կարիք կար բժշկական միջամտության:

Հենց սկզբից վազեցի Տիրոջ գիրկը, և ընկերուհուս հետ հավատքով մոտ 40 օր աղոթում էինք:

Բժշկական միջամտությունից առաջ եկեղեցում բժշկության ծառայություն էր, որի ժամանակ ողջ եկեղեցին և ավագները աղոթեցին ներկաների համար:

Հավատքով ասացի՝ «Հիսո՛ւս, ես եկել եմ իմ բժշկության հետևից»: Հավատում էի ողջ սրտով, հոգով և զորությամբ:

Չորս օր անց Հիսուսն ինձ բուժեց բժիշկների միջոցով, և պարզվեց՝ ամեն ինչ շատ լավ է, որևէ բարդացում, անգամ դեղորայքի կարիք չկա։

Փառք ամենակարող Հիսուսին իր սիրո և հավատարմության համար։ Հիսուսն իմ բժիշկն է, և միշտ տալիս է ավելցուկով։

Լ.Շ.