Ֆրանցիսկոս Պապ. սովորենք մոգերից ընծայել Աստծուն ոչ միայն ժամանակ, այլև մեր ամենաթանկը

Ֆրանցիսկոս Պապ. սովորենք մոգերից ընծայել Աստծուն ոչ միայն ժամանակ, այլև մեր ամենաթանկը«Եկեք մոգերից սովորենք Հիսուսին ընծայել ոչ միայն չնչին ժամանակ և ժամանակ առ ժամանակ փոխանակվել մի երկու մտորումներով. այս դեպքում մենք չենք տեսնի Նրա լույսը:

Եկեք մոգերի նման ճանապարհ ընկնենք և լույսի հանդերձները հագնենք՝ հետևելով Հիսուսի աստղին ու երկրպագենք Աստծուն մեր ողջ էությամբ». այս խոսքերով է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դիմել ժողովրդին հունվարի 6-ին՝ Աստվածհայտնության օրը: 35 հազար մարդ հավաքվել էր աղոթելու նրա հետ Սուրբ Պետրոսի հրապարակում. գրում է ieshua.org-ը:

Մեր կյանքում, ասել է Պապը, կան «տարբեր աստղեր, լույսի տարբեր աղբյուրներ, որոնք փայլում են և ուղղորդում: Մենք ինքներս պետք է որոշենք, թե որին հետևենք»:

«Կա հուրհրացող լույս, որը գալիս է ու գնում, ինչպես փոքր հաճույքները կյանքում: Չնայած դրանք և լավն են, բայց չեն բավականացնում, չէ՞որ երկար չեն փայլում և մեզ չեն տալիս այն խաղաղությունը, որ մենք փնտրում ենք:

Կա նաև փողի ու հաջողության կուրացնող լույսը. այն խոստանում է ամեն բան ու միանգամից, այն գայթակղիչ է, բայց կուրացնում է իր զորությամբ՝ վերածելով փառքի մասին երազանքները անանցանելի խավարի:

Մոգերն էլ հրավիրում են մեզ՝ հետևելու Աստծո ճշմարիտ լույսին. լույսին, որը չի կուրացնում, բայց ուղղորդում է ու պարգևում գերազանց ուրախություն: Հետևենք Հիսուսի փայլող լույսին: Նրա լույսը հաղթում է անգամ ամենամութ խավարը, և նա, ով փնտրում է այդ լույսը, չի մնում փակ տարածության մեջ, չի դոփում տեղում:

Քրիստոնեական կյանքը անդադար ճանապարհ է, որ բաղկացած է հույսից և որոնումից, ճանապարհ, որը մենք անցնում ենք` անգամ երբ աստղը ժամանակավորապես կորչում է տեսադաշտից:

Երբ մոգերը գտան Մանուկին, նրանք ոչ թե պարզապես աղոթք արեցին, այլ երկրպագեցին Նրան, մտան անձնական շփման մեջ Հիսուսի հետ, իսկ հետո բերեցին նրան որպես ընծա ամենաթանկ բաները՝ ոսկի, կնդրուկ և զմուռս»: