Անտարբեր չլինենք մեր շրջապատի մարդկանց

Անտարբեր չլինենք մեր շրջապատի մարդկանցՆա եկավ, որ մենք կյանք ունենանք, մի կյանք, որ լցված է սիրով, ուրախությունով, խաղաղությունով, ողորմությունով:

Սա մի կյանք է ու էլ ավելիով: Նա եկավ, որ մենք ճանաչենք Նրա սերը և քայլենք այդ սիրո մեջ՝ փոխանցելով մարդկանց որպեսզի նրանք էլ ճանաչեն այդ սերը, որ տրվեց մեզ Աստծուց: Ճանաչելով այդ սերը՝ մեր ներսում կառաջանա սեր կործանվող մարդկանց հանդեպ.

Եթե մենք ունենք ուտելիք, ապա կա ինչ-որ մեկը, որ չունի, եթե մենք ունենք հագնելու բան, ապա կա ինչ-որ մեկը, որ չունի, այն ամենը, ինչ որ մենք ունենք մեր կյանքում այսօր գուցե կա մեկը, որ չունի:

Չլինենք անտարբեր մեր շրջապատի մարդկանց հանդեպ, կան շատերը, որ ունեն մեր օգնության կարիքը: Ճանապարհով անցնելիս, երբ տեսնենք մեկին, ով աղքատ է, մրսում է, ունի հագուստի կամ ուտելիք կարիք, մոտենանք նրան և օգնենք նրան մեր կարողության չափով:

Աստված սեր է, մենք Աստծո զավակներ, և դա պետք է երևա մեր կյանքում ու մեր քայլերով:

Հիշենք Հիսուսի Խոսքերը`

«Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին՝ Եկեք, ով իմ Հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Որովհետև սովեցի, և դուք տվիք ինձ ուտել. ծարավեցի և խմեցրիք ինձ. օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք. Մերկ էի, և հագցրիք ինձ. հիվանդ էի, և ինձ այցելեցիք. բանտի մեջ էի, և ինձ մոտ եկաք։

Այն ժամանակ արդարները կպատասխանեն նրան և կասեն. Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, և կերակրեցինք, կամ ծարավ, և խմեցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտար, և մեզ մոտ առանք, կամ մերկ, և հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, և եկանք քեզ մոտ։ Թագավորն էլ կպատասխանի և կասի նրանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» (Մաթեոս 25.34-40):

Միքայել Յավրյան

Ֆեյսբուքյան գրառում