Ուրախության երազանք. մտորումներ Սուրբ Ծնունդի մասին

Ուրախության երազանք. մտորումներ Սուրբ Ծնունդի մասինԱպաշխարությունիցս հետո առաջին Սուրբ Ծնունդն էր ինձ համար: Ես 26 տարեկան էի, բայց սպասում էի այդ տոնին, ինչպես մի երեխա: Ինձ այդ ամենի հետևում պատկերանում էր մեծ, փայլուն ու առեղծվածային մի բան:

Հիմա եմ հասկանում, որ դա դեռևս սուրբծննդյան ուրախություն չէր, այլ ավելի շուտ՝ ուրախության մասին երազանք: Ես մտածում էի սուրբծննդյան երեկոյան ծառայության մասին… ես սպասում էի:

Եկավ խառնաշփոթ Նոր Տարին: Ամեն բան սովորականի պես էր՝ տոնածառը, հրավառությունը նախագահի ուղերձը: Նորությունը այն էր միայն, որ ես ծոմ էի պահում և ամեն կերպ հրաժարվում էի տոնական համեղ կերակուրներից:

Ինձ թթու վարունգն էլ էր բավարարում, որովհետև առջևում Սուրբ Ծնունդն էր:

Եվ հունվարի երկուսին ինձ տապալեց հիվանդությունս՝ գրիպը: Ջերմությունս 39-ից ավելի էր, ամեն բան իմ շուրջը ծանր էր ու տափակ, իսկ սուրբծննդյան ուրախությունը ասես կոտրված լիներ: Հասկանալի էր, որ եկեղեցի չեմ գնալու, միայն այն ժամանակ կկարողանամ, երբ տոները անցնեն: Ավելի շուտ ոտքի չեմ կանգնի:

Եվ ահա եկավ սուրբծննդյան գիշերը: Իսկ ես դեռևս պառկած էի անկողնում ծանր գլխով ու տխրում էի: Ինձ թվում էր, որ եթե հիմա՝ այդ գիշեր, ես եկեղեցում չեմ, ուրեմն մեծատառով Եկեղեցում չեմ: Ուղեղով հասկանում և ուրախանում էի, որ դա սխալ է, բայց զգացմունքներս խեղդում էին միտքս: Ես փորձում էի աղոթել, բայց ուշադրությունս շեղվում էր ամեն մանրուքից:

Չեմ հիշում, թե ինչպես քնեցի, բայց երբ արթնացա, աչքերիս առջև աստղ էր: Դա Սուրբ Ծննդյան աստղը չէր, այլ Յուպիտերն էր: Բայց, չգիտես ինչու, նայելով դրան՝ ես հասկացա, որ Սուրբ Ծնունդն այստեղ է: Այս սենկայում, այն գորշ երկնքում, իսկ գլխավորը՝ իմ ներսում: Սուրբ Ծնունդը կար, իսկ ջերմությունս չկար այլևս:

Ես լուռ վեր կացա անկողնուցս, հագնվեցի ու դուրս եկա: Ու հասա եկեղեցի, որտեղ տիրում էր սուրբծննդյան մթնոլորտը. մոմերը վառվում էին, ամենուր տարածված էր եղևնու բույրը, և այդ ամենի վերևում ուրախության ամպ կար:

Ոչինչ, փաստորեն, չէր կոտրվել: Պարզապես ես էի սկսել ինչ-որ բան հասկանալ:

Ալեքսեյ, Մոսկվա