Մարիամի մասին. Մայր Թերեզա

Մայր ԹերեզաՄեզ համար շատ կարևոր է խորին ակնածանքով ու սիրով վերաբերվել Սուրբ Աստվածածնին: Նա է Հիսուսին սովորեցրել քայլել, աղոթել, լվացվել, անել այն ամենը, ինչ մարդու կյանքը դարձնում է հիասքանչ:

Մեզնից ոչ ոք չի սովորել խոնարհության գիտությունն այնքան լավ, որքան Մարիամը: Նա հրաժարվեց իր ես-ից, և Աստված նրան շնորհով լցրեց:

Նա լցվեց Աստծո շնորհով, և դա նշանակում է՝ լցվել Աստծով: Նա լցվեց Աստծով, որովհետև ապրում էր միայն Նրա համար: Չէ՞որ Հիսուսի սիրտը սկսել է բաբախել նրա մեջ:

Նրանից մենք կարող ենք սովորել՝ պահել ամեն բան մեր սրտերում, չպատասխանել վիրավորանքներին ու քննադատությանը և լսել Աստծո ձայնը մեր սրտերի լռության մեջ:

Մենք պետք է դառնանք ավելի ու ավելի խոնարհ, ինչպես Մարիամը, և սուրբ, ինչպես Հիսուսը: Երբ մենք լինենք Մարիամի պես խոնարհ, միայն այդ ժամանակ կկարողանանք դառնալ Հիսուսի պես սուրբ: