Սուրբ Ծնունդի օրերին հիշեք, որ Աստված ձեր կողմից է. Ռիկ Ուորեն

Ռիկ ՈւորենԻմացությունն այն բանի, որ Աստված ձեր կողմից է, լիովին կարող է փոխել կյանքի մասին ձեր հեռանկարը: Այդպես դուք կդադարեք Աստծո մասին մտածել ինչպես մեկի, ով նայում է ամպերից ներքև և գոչում «Դե՛, ընկար վերջապես» ամեն անգամ, երբ դուք սխալվում եք:

Աստված կողմ է, որ ձեր կյանքում հաջողություններ լինեն. Նա ստեղծել է ձեզ հատուկ նպատակով և ցանկանում է, որ դուք հաջողության հասնեք:

Աստված՝ ձեզ Ստեղծողը. Նա է գնահատելու հաջողությունը ձեր կյանքում, այլ ոչ մեկ ուրիշը:

Սա շատ լավ նորություն է:

Սա նշանակում է, որ դուք կարիք չունեք վախենալու Աստծուց, քանի որ Նա ձեր կողմից է: Եվ, ամեն դեպքում, մարդիկ այնքան են վախենում Նրանից, որ անհանգստանում են Աստծո մասին խոսելիս: Գիտե՞ք ինչու. նրանք մեղավորության զգացում ունեն և մտածում են այսպես.

«Եթե մոտենամ Նրան, նա կսկսի խրատել ինձ: Նա ինձ կհիշեցնի իմ բոլոր սխալ քայլերի մասին, և այդժամ ես կսկսեմ ավելի վատ զգալ»:

Հիսուսն ասել է. «Որովհետև Աստված իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատի, այլ որ աշխարհքը նրանով փրկվի»:

Այսինքն՝ Հիսուսն ասում է. «Ես չեկա, որ դատապարտեմ ձեզ, այլ եկա, որ փրկեմ»:

Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ է մեզ հակառակ:

Հիսուսը եկավ մեզ փրկելու, ոչ թե վախեցնելու: Այդ պատճառով, երբ հրեշտակը ասաց հովիվներին Հիսուսի ծնունդի մասին, առաջինը, ինչ նա ասաց, սա եղավ. «Մի՛ վախեցեք»:

Սուրբ Գրքում կա Աստծուց 365 հիշեցում, որոնք սկսվում են այսպիսի խոսքերով. «Մի՛ վախեցեք»: Այլ խոսքերով՝ տարվա մեջ ամեն օր դուք կարող եք Աստծուց հաղորդագրություն կարդալ, որն ասում է. «Դու կարիք չունես վախենալու: Ես քո կողմից եմ: Ես Քեզ հետ եմ, Ես սիրում եմ քեզ»:

Մենք տոնում ենք Սուրբ Ծնունդը՝ շնորհիվ Աստծուց եկած այդ լավ լուրի:

Որքա՜ն կփոխվեր ձեր կյանքը, եթե դուք խորապես հավատայիք, որ Աստված ձեր կողմից է: Խնդրե՛ք Աստծուն՝ օգնել ձեզ ձեր անհավատության մեջ: