«Հարևանությամբ բնակվող հրեշտակը» (ֆիլմ)

1389388315_522a01afc7Սա պատմություն է մի աղջկա մասին, ով երազում է ամբողջական ընտանիք ունենալու մասին՝ իր համար հայր և մայրիկի համար ամուսին: Աշխատելով դպրոցական հանձնարարության վրա՝ «Սուրբծննդյան իմ անհնարին երազանքը» թեմայով շարադրություն գրելիս Օլիվիա Միդը նկատում է, որ ինչ-որ բան է կատարվում: Ցանկությունները իրականանում են, և աղջիկը հավատացած է, որ դա կապված է խորհրդավոր կնոջ հետ, ում նա հրեշտակ է համարում:

Շուտով Օլիվիան բացահայտում է, որ այդ խորհրդավոր կինը՝ Էլսի Ուեյբրայթը, հրեշտակ չէ և ունի շատ գաղտնիքներ:

Բայց մի՞թե նա գիտի, թե ինչպես են իրականանում Սուրբծննդյան երազանքները:

Ռեժիսոր՝ Բրայան Հերցլինգեր:

Դերերում՝ Լիզա Արնոլդ, Ռոբ Բոլթոն, Բրեդլի Դորսի, Թայլեր Համֆրի, Ջեյդեն Քեյն: