Երբ է գալիս Սուրբ Ծնունդը… Մայր Թերեզա

Մայր ԹերեզաԱմեն անգամ, երբ ժպտում ես քո եղբորը և ձեռք մեկնում նրան, գալիս է Սուրբ Ծնունդը:

Ամեն անգամ, երբ լռում ես, որ լսես ուրիշներին, երբ հրաժարվում ես կանոններից, որոնք երկաթե օղակի նման մարդկանց փակում են իրենց միայնակության մեջ, երբ հույսի շող ես նվիրում հուսահատվածներին, երբ խոնարհության մեջ ճանաչում ես, թե որքան չնչին են քո կարողությունները, և որքան մեծ է քո թուլությունը, ամեն անգամ, երբ թույլ ես տալիս, որ Աստված սիրի ուրիշներին քո միջոցով… ամեն անգամ գալիս է Սուրբ Ծնունդը…