Սուրբ Ծննդյան խորհուրդը, հրեշտակային փառաբանությունը և խաղաղության երգը. հովիվ Ռաֆայել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը

հովիվ Ռաֆայել ԳրիգորյանԹանկագի՛ն Crossnews-ի անխոնջ մշակներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ և ձեր բոլոր ընթերցողներին՝ Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների առթիվ:

Մաղթում եմ և աղոթում, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը, հրեշտակային փառաբանության և խաղաղության երգը, զուգորդելով ձեր գործունեությանը, այսօր, երբ համաշխարհային արշավանք է սկսվել քրիստոնեական արժեհամակարգի դեմ, զորավիգ լինեք Աստծո սերը և լույսը բազմապատիկ առատությամբ սփռելու  հայոց աշխարհում՝ ի բարօրություն և  ի փրկություն մեր ողջ ազգաբնակչության:

Սիրով՝
Վեր. դոկտ. Ռաֆայել Գրիգորյան