Նա եկավ՝ մարդկային ցեղը նոր մակարդակի վրա բարձրացնելու. Ռայնհարդ Բոնկե

bonnke_reinhardՄատթևոսի Ավետարանը սկսվում է Քրիստոսին Դավթի Որդի և Աբրահամի Որդի անվանելուց: Ե՛վ Դավիթը, և՛ Աբրահամը ունեին իրենց հարազատ որդիները, բայց նրանք երկուսն էլ հիասթափության պատճառ ունեցան:

Աբրահամի իրական Որդին ոչ թե Իսահակն է կամ Իսմայելը, այլ՝ Հիսուսը, Դավթի իրական որդին ոչ թե Աբիսողոմն է կամ Սողոմոնը, այլ՝ Հիսուսը:

Ահա Նա է Որդին, Ով հիասթափություն չեղավ իր ծնողների համար: Հայրերը ձախողվեցին, որդիները՝ նույնպես, բայց ոչ այս մեկ Որդին:

Նա եկավ՝ մարդկային ցեղը նոր մակարդակի վրա բարձրացնելու: Հիսուսը երբեք կարիք չուներ հոգեբանի կամ խորհրդատուի: Նա երբեք իր համբերությունը չէր կորցնում: Երբեք մինչև կոկորդը կշտացած չէր լինում ամեն ինչից, երբեք նյարդային անկումներ չէր ունենում, երբեք հոգեկան ցնցումներ չէր ապրում, երբեք ուժասպառ չէր լինում:

Հիսուսը երբեք կարիք չէր ունենում ներողություն խնդրելու, երբեք նա ոչ մի մեղք չի խոստովանել կամ կարիք ունեցել ապաշխարելու: Նա ամեն իրադրությունը դիմագրավում էր լիակատար հաստատակամությամբ և դրան համապատասխան արձագանքով: Նա իրապես Որդի է, Ումով կարելի է հպարտանալ:

Մենք կարող ենք ապավինել Նրան: Նա Որդի դարձավ հանուն մեզ: Որովհետև Նա ապրեց այդպես, ուստի մենք էլ կարող ենք ապրել: Մենք ոչ թե պարզապես մի կերպ ապրում ենք, դժվարությամբ հաղթահարում ենք ամեն բան, ողջ ճանապարհին պայքարում, այլ կարող ենք սլանալ ողջ զորությամբ:

Նման Որդու հետ մենք կարող ենք դիմագրավել ամեն տեսակի «երաժշտության», անգամ, եթե չենք հավանում տոնայնությունը:

Հիսուսն ասում է. «Որովհետև ես կենդանի եմ, և դուք կենդանի կլինեք»:

Աստված օրհնի ձեզ: Շնորհավոր Սուրբ Ծնունդ: