Ամեն բան թող նոր լինի. Հովիվ Արթուր Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

հովիվ Արթուր ՍիմոնյանՍիրելի՛ Աստծո ժողովուրդ, Տիրոջ օրհնությունը լինի ձեզ վրա:

Սրտանց ցանկանում եմ շնորհավորել ձեր Նոր տարին և Սուրբ Ծնունդը և մաղթել, որ այս անգամ Նոր տարին ոչ միայն լինի սեղանների վրա, այլ, իրոք, նորը ստեղծվի ձեր կյանքում:

Տիրոջ Խոսքն ասում է, որ ամեն բան նոր է անում, և ձեր կյանքում էլ թող նույնը չկրկնվի, այլ ամեն բան նոր լինի: Թող Սուրբ Հոգու պարգևներով և Տիրոջ ծառայություններով լցված լինեք, Հիսուսը փառավորվի ձեր կյանքում և նոր ուժով ծառայեք Աստծուն:

Նույնպես ցանկանում եմ, որ Քրիստոսի Ծնունդը լինի ոչ միայն  մթնոլորտի մեջ, այլ ամեն մեկիս սրտի մեջ, քանի որ Նա ծնվեց և բնակվում է մեր սրտերում:

Այսպիսով՝ շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: Սիրում և օրհնում ենք ձեզ: 2017 թվականը թող բոլորիդ համար լինի օրհնված տարի: