Սուրբ Ծնո՞ւնդ, թե՞ Ծնունդ

nativity-sceneՍուրբ Ծնունդը տոնվում է արդեն երկու հազարամյակից ավելի, և այն «զարդարվել է» այնքան մեծ թվով ավանդույթներով ու ծեսերով, որ ինքնին անվանումը արդեն չի արտահայտում տոնի սկզբնական իմաստը:

Մենք խոսում ենք Սուրբ Ծնունդի մասին՝ որպես պարզապես մի տոնի՝ գործնականում բաց թողնելով այն փաստը, թե Ով է ծնվել այդ օրը:

«Հովսեփն էլ Գալիլեայիցը՝ Նազարեթ քաղաքիցը գնաց Հրեաստան Դավիթի քաղաքն, որ Բեթլեհեմ է կոչվում, որովհետև նա Դավիթի տանիցը և ազգիցն էր, որ գրվի իր նշանած Մարիամի հետ, որ հղի էր։ Եվ եղավ երբ որ նրանք այնտեղ էին, նրա ծնելու օրերը լրացան։ Եվ իր անդրանիկ որդին ծնեց և պատեց խանձարուրներով և մսուրի մեջ դրեց, որովհետև այն իջևանումը տեղ չկար նրանց համար» (Ղուկաս 2.4-7):

Այո՛, մենք այս տեսարանը շատ գեղեցիկ ենք պատկերացնում, սիրում ենք գեղեցիկ Սուրբ Ծննդյան բեմադրություններ դիտել: Գառնուկներ, փոքրիկ հորթեր, մսուրը, որտեղ Հիսուսն է դրված… Եվ նորից մոռանում ենք մեծ հրաշքի մասին, որը կրկնվում է ամեն օր այս երկու հազարամյակների ընթացքում: Չէ՞ որ Քրիստոսը իրականում ծնվել է սովորական կեղտոտ գոմում… Եվ որտե՞ղ է հրաշքն այստեղ:

Իսկ հրաշքը նրանում է, որ Հիսուսը շարունակում է ծնվել մարդկային սրտերի «գոմերում»: Եկեք ազնիվ լինենք. մեր սրտերը մինչև Աստծո հետ հանդիպումը դժվար է կոչել հինգ աստղանի հյուրանոցներ: Եթե անգամ այդպես է, ապա նրանցում բավարար տեղ կար ամեն ինչի համար՝ հարմարավետության, ձգտումների, հպարտության, նախանձի, ոսկու, ամեն ինչի՝ Քրիստոսից զատ: Եվ այդ բոլորը շատ հեռու են Աստծուց: Նույն կերպ էլ Բեթղեհեմում Հովսեփն ու Մարիամը տեղ չգտան հյուրանոցներում:

Եվ միայն այն ժամանակ, երբ մենք հասկանում ենք, որ այդ ողջ կեղծ փայլի հետևում ամենասովորական գոմ է, որ առանց Աստծո մեր կյանքը ոչ այլ ինչ է, քան ցուցադրական խաղ, ահա այդ ժամանակ Նա գալիս է, որ ծնվի մեր մեջ: Նա չի վախենում կեղտոտվելուց: Նրան չեն շփոթեցնում մեր մերկությունը և մեղքի գարշահոտը: Նա վայելում է այդ պահը՝ Իր Ծնունդը մեր սրտերում: Ահա իրական Սուրբ Ծնունդը, որը սկիզբն է մեր կյանքում նոր դարաշրջանի:

Դմիտրիյ Վելիդչենկո