«Սպանկիի առաջին Սուրբ Ծնունդը» (մուլտֆիլմ)

Սպանկիի առաջին Սուրբ Ծնունդը» (մուլտֆիլմ)Բոլորը նրան պարզապես Սպանկի են անվանում: Նա բոլորի համար լավագույն ընկեր է և նրա շուրջ միշտ ուրախություն, աղմուկ և բարձր ծիծաղ  է հնչում:

Սպանկին շատ է սիրում ուրախանալ, և նրան սիրում են անխտիր բոլորը:

Սպանկին իր տիրոջ՝ փոքրիկ Մարկի հետ, զվարճանում է և բացահայտում իրեն շրջապատող զարմանահրաշ աշխարհը:

Փոքրիկ շունիկը նաև իմանում է այն մասին, որ մարդիկ էլ Տեր ունեն, Ով սիրում ու հոգ է տանում նրանց մասին, և բացի այդ՝ պատասխանում է նրանց աղոթքներին: