Սովորեք ստանալ նվերներ. Ջոյս Մայեր

d148796168«Եվ ես… պիտի քեզ օրհնեմ, և քո անունը մեծացնեմ, և դու օրհնյալ կլինես» (Ծննդոց 12.2):

Ոչինչ ինձ այնպես չի տխրեցնում, ինչպես նվեր ընդունելու մարդկանց անկարողությունը: Նվերներ անելով՝ մենք արտահայտում ենք մարդու հանդեպ մեր սերը և հարգանքը, և որքա՜ն վրդեվվեցուցիչ է ու տհաճ, երբ ի պատասխան լսում ես. «Ո՛չ, ես չեմ կարող դա ընդունել» կամ «Չարժեր այսքան ծախսել»:

Եթե դուք ունակ չեք նվերներ ընդունելու, ուրեմն դուք ինքներդ ձեր հանդեպ անվստահ մարդ եք, ուրեմն դուք գտնում եք, որ արժանի չեք դրան:

Կա ևս մեկ պատճառ՝ նվեր չընդունելու. մարդը մտահոգվում է, թե դա կարող է պարտավորեցնել իրեն պատասխան նվեր անելու:

Ես հաճախ եմ նվերներ անում և հաճախ էլ ընդունում եմ նվերներ: Նվեր ստանալով՝ միշտ շնորհակալություն եմ հայտնում:

Արեք նվերներ և ընդունեք դրանք ուրիշներից:

Ամեն նվերներից առավել մեծ նվերը ամեն օր է մեզ առաջարկվում. դա Աստծո սերն է: Ամենը, ինչ մեզնից պահանջվում է՝ այն ընդունելն է և ուրիշներին փոխանցելը: