Քրիստոսի հայտնությունը և Մադիամի օրը

baby-jesus-0112Մինչ քրիստոնյա աշխարհը պատրաստվում է Սուրբ Ծնունդին, Եսայիայի 9-ի մարգարեությունը՝ «Մեզ համար մի մանուկ ծնվեցավ» կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվում:

Բայց մինչ «Մեզ համար մի մանուկ ծնվեցավ» խոսքը, մի քանի տող վերև գրված ևս կարևոր մի խոսք կա, որը, հավանաբար, այնքան էլ ծանոթ չէ բոլորիս.

«Որովհետև նրա ծանրաբեռ լուծը և նրա մեջքի գավազանը, նրա վրա բռնացողի ցուպը կոտրեցիր՝ Մադիամի օրվա պես» (Եսայի 9.4):

Երբեմն այն տեղերում, որտեղ չենք սպասում, թաքնված գանձեր կան:

Պարզվում է, որ «Մադիամի օրը» մեծ կապ ունի Հիսուսի գալուստի ու ծննդյան հետ: Եվ արժե նորից նայել Եսայիայի 9-ի այդ հատվածը.

«Խավարումը գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. մահվան ստվերի երկրումը բնակվողների վրա լույս ծագեց։ Դու շատացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը. նրանք ուրախանում են քո առաջին՝ հունձքի ժամանակի ուրախության պես, ինչպես որ ցնծում են ավար բաժանելիս։ Որովհետև նրա ծանրաբեռ լուծը և նրա մեջքի գավազանը, նրա վրա բռնացողի ցուպը կոտրեցիր՝ Մադիամի օրվա պես։ Որովհետև ճակատամարտի մեջ զինվորյալների բոլոր զենքերը և արյունաթաթախ հանդերձները պիտի այրվեն և հրո ճարակ լինեն: Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան: Իշխանությունը շատացնելուն և խաղաղությանը վերջ չկա, Դավթի աթոռի վրա և նրա թագավորության վրա, որ նրան հաստատի և պնդացնի նրան իրավունքով և արդարությունով հիմիկվանից մինչև հավիտյան։ Զորաց Տիրոջ նախանձը պիտի անի այս»:

Ո՞րն էր Մադիամի օրը:

Մադիանացիները ունեն իրենց տեղը Իսրայելի պատմության մեջ: Ի սկզբանե նրանք Աբրահամի հետնորդներն էին և Մովսեսի կնոջ նախնիներն էին, որոնք հետո դառնում են թշնամի Իսրայելին:

Այս տեղը վերաբերում է Դատավորաց 6-7 գլխումներում կատարվող հրաշքներին, երբ Աստված գործում է Գեդեոնի և նրա փոքր զորաբանակի միջոցով:

Մադիամի օրը այն օրն էր, երբ Աստված պարտության մատնեց Իսրայելի թշնամիներին մեծ հաղթանակով, որը եկավ ընդամենը մի խումբ իսրայելացիների միջոցով, ովքեր զինված էին կավե սափորներով, փողերով ու ջահերով: Աստծո օգնությամբ նրանք հաղթանակ տարան, և դա սովորական զինվորական հաղթանակ չեղավ, այլ գործողը Աստծո հզոր բազուկն էր, որ զորավոր է՝ փրկելու:

Գերբնական փրկության օր

Դատավորաց 6-րդ գլխում Գեդեոնը հարցնում է.

«Ոհ, Տեր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելին, ահա իմ ազգատոհմը մանասեի մեջ ամենից աղքատն է, և ես իմ հոր տան կրտսերն եմ:  Եվ Տերը նրան ասաց. Ես քեզ հետ կլինեմ, և դու Մադիամին մի մարդու պես կզարկես»:

Տիրոջ առաջնորդությամբ Գեդեոնը Իսրայելի 300 հոգանոց բանակը տանում է և զինում փողերով ու ջահերով: Նրանք շրջապատում են մադիանացիների բանակը ճիշտ պահին. «Եվ այն երեք գունդերն էլ փողերը հնչեցրին և սափորները կոտրատեցին, և ձախ ձեռքով ջահերը, և աջ ձեռքով փողերը բռնած հնչեցնելու համար աղաղակում էին, Տիրոջ և Գեդեոնի սուրը։ Եվ ամեն մարդ իր տեղը կանգնել էր բանակի շուրջը, և բոլոր բանակը վազում և աղաղակում ու փախչում էին։ Եվ երբ որ այն երեք հարյուր մարդը փողերը հնչեցրին, Տերը բոլոր բանակի մեջ ամեն մարդու սուրը իր ընկերի վրա դարձրեց»:

Սա իրապես գերբնական հաղթանակ էր: Սա է Մադիամի օրը՝ փողերը հնչեցնելու, սափորները կոտրելու և լույսը խավարում փայլեցնելու օրը: Տերը Իր ժողովրդի հետ հաղթանակեց Իր թշնամիների վրա, և լույսը փայլեց խավարում:

nativity-baby-

Լույսի և կավե սափորների հաղթանակ

Այս թեմաները հիշեցնում են մեզ Նոր Կտակարանյան որոշ խոսքեր.

«Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարիցը լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց՝ Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքումը։ Բայց այս գանձն ունենք հողի անոթներում, որ զորության գերազանցությունը Աստծունը լինի և ոչ թե մեզանից» (Բ Կորնթացիս 4.6-7):

«Եվ լույսը խավարումը լույս է տալիս. եվ խավարը չիմացավ նրան» (Հովհաննես 1.5):

Այո, Հիսուսը եկավ այս կործանվող աշխարհ՝ թույլ ու խոցելի երեխա որպես, բերեց Աստծո լույսը և փրկությունը բոլորին, ովքեր կանչում են իրեն: Մարմնացումը՝ Որդին, որ մեզ տրվեցավ, նման է Մադիամի օրվան. դրանով Աստված ասում է մեզ, որ մենք չենք կարող դա ինքնուրույն անել: Նա հաճենում է մեր թուլության մեջ մեզ փրկելով, երբ մենք վստահում ու ապավինում ենք Նրան` փրկության համար:

«Եվ Տերն ասաց Գեդեոնին. քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նրանց ձեռքը տամ, մի գուցե Իսրայելն ինձ դեմ պարծենա՝ ասելով, թե իմ ձեռքն ինձ ազատեց» (Դատավորաց 7.2):

Աստծո փառքը «վնասվում է», երբ մենք համարում ենք, թե կարող ենք ամեն բան մեր ուժերով անել: Եսայիա 9-ում՝ Քրիստոսի գալստի ու մարմնացման մասին մարգարեության հատվածում, Մադիամի օրվա հիշեցումը զուր չէ:

Աստվածաշնչյան ոչ մի խոսք պարզապես չի գրված: Մինչ մենք ուրախանում ենք Հիսուսի հայտնության հրաշքով, այն բանով, որ ճշմարիտ լույսը եկավ աշխարհ՝ փրկելու մեզ, եկեք նույնպես հիշենք Մադիամի այն փառավոր օրը, երբ Աստված պարզապես հստակ կերպով հայտարարում է Իսրայելին, որ իրենք իրենց ուժերով փրկվել չեն կարող: Մենք ծայրահեղ կերպով Փրկչի կարիքն ունենք:

Փառք Տիրոջը՝ Հիսուսին՝ մեր փրկության համար:

Ըստ oneforisrael.org-ի