Նոր ձայնասկավառակներ Էջմիածնի «Էմմանուել» և Երևանի «Վերնատուն» եկեղեցիներից

Էջմիածնի «Էմմանուել» և Երևանի «Վերնատուն» եկեղեցիները Սուրբ Ծննդյան գեղեցիկ անակնկալ են պատրաստել երաժշտասերների համար՝ թողարկելով եկեղեցիների առաջին ձայնասկավառակները:

Նոր ձայնասկավառակներ Էջմիածնի «Էմմանուել» և Երևանի «Վերնատուն» եկեղեցիներից

Էջմիածնի «Էմմանուել» եկեղեցու ձայնասկավառակը, որ կոչվում է «Քո սերը, Տե՛ր…», պարունակում է 15 երգ, որ յուրատեսակ երգ-աղոթքներ են՝ ուղղված առ Աստված:

Էջմիածնի եկեղեցու հովիվ Արման Մանուկյանը, խոսելով ձայնասկավառակի երգերի մասին, նշեց, որ «երգերի մեծ մասը Էջմիածնի «Էմմանուել» եկեղեցու փառաբանության խմբի հեղինակային երգերն են, կան նաև թարգմանված երգեր և հին ու գեղեցիկ երգերի նոր մշակումներ:


Ձայնասկավառակի լույսընծայման վրա թիմն աշխատել է մոտ երկու տարի: Այո, դրանք մեր աղոթքներն են, որոնք երգեր են դարձել: Հուսով եմ՝ մեր այս առաջին ձայնասկավառակը շատերին կօգնի Տեր Հիսուսի հետ մտերմանալու կարևորագույն գործում և կնպաստի մեր Տիրոջ Արքայության ընդլայնմանը»:

Ձայնասկավառակը կարող եք ձեռք բերել՝ զանգելով հետևյալ հեռախոսահամարով՝ +374 98 472423:

Նոր ձայնասկավառակներ Էջմիածնի «Էմմանուել» և Երևանի «Վերնատուն» եկեղեցիներից

Երևանի «Վերնատուն» եկեղեցու ձայնասկավառակը կոչվում է «Կանչում եմ Քեզ…», և պարունակում է 12 երգ՝ ինչպես եկեղեցու մեներգիչների կատարմամբ, այնպես էլ երգչախմբի:

Աշխատանքները տևել են շուրջ երկու տարի, ինչի արդյունքում ստացվել է բազմաժանր և բազմաոճ փառաբանության ու երկրպագության երգերի ժողովածու, որտեղ կան ինչպես նոր թարգմանված երգեր, այնպես էլ հեղինակային երգեր:

«Վերնատուն» եկեղեցու փառաբանության ծառայության առաջնորդ Արթուր Աղեկյանը նշեց, որ առաջին ձայնասկավառակից հետո աշխատանքները շարունակվում են և արդեն մտածում են հաջորդ ձայնասկավառակների մասին, որոնք իրենց բնույթով կլինեն տարբեր, իսկ մինչ այդ՝ «Հուսով ենք` ունկնդիրներին կգոհացնի մեր աշխատանքը ու կնպաստի Աստծո Խոսքի տարածմանը նաև երգի ու երաժշտության միջոցով»:

Ձայնասկավառակը կարող եք ձեռք բերել «Վերնատուն» եկեղեցուց կամ զանգահարել +37495 948200 հեռախոսահամարով:

Հ.Գ. Ի դեպ, ձայնասկավառակները կարող են լինել ամանորյա և Սուրբ Ծննդյան ցանկալի նվեր յուրաքանչյուրի համար: :))