Նա եկավ՝ փրկելու … Նիք Վույչիչի Սուրբ Ծննդյան շնորհավորանքը

nick-vujicicԵս և իմ ընտանիքը շնորհավորում ենք բոլորիս Սուրբ Ծնունդը:

Սա այն օրն է, որը մենք կարող ենք վերհիշել որպես օր, երբ ողջ մարդկությունը ստացավ ամենաթանկարժեք նվերը:

Մենք գիտենք, որ Հիսուսն ավելին էր, քան պարզապես մի մանուկ, Նա ավելին էր, քան մի սովորական ուսուցիչ, փիլիսոփա կամ լավ մարդ, Նա է կենդանի Աստծո Որդին և Նա եկավ՝ փրկելու կորուսյալներին:

Նա եկավ՝ մխիթարելու կոտրվածներին, Նա եկավ՝ Բժիշկ լինելու:

Աստծո՝ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ մենք գիտենք, որ Նա կենդանի է:

Եվ այսօր, եթե դուք չեք ճանաչում Նրան, ես աղոթում եմ, որ այս Սուրբ Ծնունդին դուք հարցնեք Աստծուն.

«Տե՛ր, եթե Դու կենդանի ես, ես ցանկանում եմ ճանաչել Քեզ: Եթե Հիսուսն ավելին էր, քան մի սովորական մանուկ, ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ է դա նշանակում ինձ համար այսօր»:

Եվ ես խոստանում եմ, որ Աստվածաշունչը կխոսի ձեզ հետ: Կարդացեք այն ինքներդ ձեզ համար, մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ: Դա կատարվել է ինձ հետ, իմ կյանքում:

Ու ես հույս ունեմ, որ այս Սուրբ Ծնունդը կլինի իսկապես մի Սուրբ Ծնունդ, երբ դուք կսկսեք ապրել ու ճանաչել ճշմարտությունը, որ Հիսուսն է Կենդանի Աստվածը: