Քո ուշադրության կենտրոնում պահիր Սուրբ Ծնունդի իրական իմաստը

bokeh-chriՍուրբ Ծննդյան այս շրջանի ուրախության ու անհոգության տակ կա զարմանահրաշ մի բան: Ազատ եղիր վայելելու ընտանեկան ջերմ մթնոլորտը, որ կա այս շրջանում, բայց մի՛ հեռացիր Սուրբ Ծնունդի կենտրոնական իմաստից:

2000 տարի առաջ սուրբ Աստված եկավ երկիր՝ երկնքի իր փառքը թողնելով, և բնակություն հաստատեց մարդկանց մեջ. «Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ. և նրա փառքը տեսանք՝ ինչպես Հորից եղած միածնի փառք՝ շնորհքով և ճշմարտությունով լիքը» (Հովհաննես 1.14):

Մեր հավատքը հիմնվում է այն փաստի վրա, որ Աստծո Որդին նվաճեց մարդկության պատմությունը և բերեց փրկություն փառքից զուրկ մի տեղ՝ երկրի վրա:

«Արդ՝ որովհետև մանկունքն արյունի և մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղավ նրանց. որ իր մահովը խափանի մահի իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային…» (Եբրայեցիս 2.14):

Եթե Հիսուսը երբեք մարմնի կերպարանք չառներ, ապա մարդկությունը հավիտենապես կորստյան ու անխուսափելի խավարի կդատապարտվեր: Այնուամենայնիվ, սեփական անձը խոնարհեցնելու Իր հոժարության և մարմնացման շնորհիվ, աշխարհի վերափոխումը արդեն սկսված է:

Չնայած, որ Սուրբ Ծնունդին շատ այլ լուսավոր ու փայլուն բաներ են գրավում մեր ուշադրությունը, մենք պետք է երբեք չմոռանանք մարմնացման անբացատրելի հրաշքը: Քանզի դրանով ենք մենք գտնում մեր բոլոր հույսերի ու երազանքների հիմքը:

Ջ. Դ. Քինգ