Պահմտոցի՝ երկրպագության ժամանակ

sunday-Երբ ես փոքր էի և տանը մենակ էի մնում, պատահում էր, որ ծնողներիս բացակայությունից օգտվելով՝ խախտում էի որևէ կանոն: Իմ ծնողները, իհարկե, տուն վերադառնալով ամեն բան հասկանում էին… Մանկական տրամաբանությունն այսպիսին է. եթե ծնողները տեսնեն, որ լվացված են ափսեները, ապա էլ չեն նկատի, որ «ոչնչացված են» բոլոր կոնֆետները: Զարմանալի չէ, որ իմ խորամանկությունները երբեք հաջողություն չէին ունենում: Ծնողներս հեշտությամբ բացահայտում էին իմ մանկական հնարքները:

Նույն կերպ էլ հաճախ կրոնը դառնում է մի վայր, որտեղ մենք թաքնվում ենք Աստծուց: Ինչ-որ կերպ ռիթմն ու ծեսը, ձևականություններն ու արարողությունները կարողանում են ստիպել մեզ սխալմամբ մտածել, թե Աստծուն կարող ենք մոլորեցնել եկեղեցական ծառայություններին մեր մշտական այցելություններով: Մենք մտածում ենք այսպես. «Եթե կիրակնօրյա ծառայության փառաբանության ժամանակ ես ձեռքերս բարձրացնեմ վեր, ապա Աստված չի նկատի, թե ինչ եմ ես արել դրա նախորդ երեկոյան»: Չէ՛, բարձրաձայն մենք այսպես չենք արտահայտվում: Բայց նման մտքեր ժամանակ առ ժամանակ շատերին են այցելում:

Աստված Եզեկիել մարգարեին ցույց տվեց մի տեսիլք, որտեղ Երուսաղեմի կրոնական առաջնորդները կուռքերի էին երկրպագում.

«Եվ ես մտա ու տեսա և ահա ամեն սողունների և գարշելի անասունների նմանություններ, և Իսրայելի տան բոլոր կուռքերը պատի վրա փորված շուրջանակի շուրջով։ Եվ յոթանասուն մարդիկ Իսրայելի տան ծերերից և Սափանի որդի Հեզոնիան նրանց մեջ կանգնած, որոնք կանգնած էին նրանց առաջին. և ամեն մեկը բուրվառը ձեռքին, և խունկի ծուխի ամպը վեր էր բարձրանում։ Եվ ինձ ասաց. մարդի որդի, տեսնո՞ւմ ես ինչ են անում Իսրայելի տան ծերերը խավարում, ամեն մարդ իր նկարների սենյակներումը, որովհետև ասում են, թե Տերը մեզ չի տեսնում, Տերը թողել է երկիրը։ Եվ ասաց ինձ. էլի դարձիր, տես ավելի մեծ պղծություններ, որ նրանք անում են» (Եզեկիել 8. 10-13):

Այն վայրը, որ Աստված առանձնացրել էր Իրեն երկրպագելու համար, վերածվել էր կուռքերի պատկերասրահի:

Իսրայելի ծերերը իրենց կորցրել էին. նրանք կարծում էին, թե կենդանի Տերը նույնպես կույր է, ինչպես իրենց կուռքերը: Նրանք մտածում էին, թե Աստված մթության մեջ է ու չի տեսնում իրենց մեղքերը: Հիմարաբար հուսալով, թե Աստված իրենց չի նկատում, նրանք դարձան կույր, ինչպես և իրենց կուռքերն էին:

Քրիստոնեական երկրպագությունը նման չէ տարբեր տեսակի սուտ արարողակարգերից և ոչ մեկին, քանի որ մեր Աստված տեսնում է ամեն բան:

Մեր երկրպագության երգերը ինչ-որ բան ծածկելու համար չեն կամ էլ ուշադրությունը շեղելու: Խոսքերը, որոնցով մենք երգում ենք, ներծծված են մեր մինչև ոսկորները ներթափանցող ու երկսայր սրի պես կտրող անցնող Աստծո Խոսքով, որը մերկացնում է մեզ Աստծո առջև, երբ մենք խնդրում ենք Նրան Սուրբ Հոգու լեցունության մասին (Եբրայեցիս 4.12): Մեր աշխատակիցները, ընկերները, բարեկամները տեսնում են մեր կյանքերի ընդամենը ինչ-որ մասերը, բայց Աստված տեսնում է այն ամբողջությամբ:

Մեր աղոթքներով մենք չենք փորձում տպավորել Աստծուն: Ընդհակառակը, մենք աղոթքով պատմում ենք Նրան մեր ամոթի ու երազանքների մասին: Մենք խնդրում ենք ուրախություն Աստծո մեջ, որն ի զորու է ցրել մեր սրտերում դեռ մնացած խավարը: Քանզի նույնիսկ մութը Աստծո համար խավար չէ (Սաղմոս 139.12):

Նա, միևնույնն է, գտնում է ու կգտնի մեզ:

Շփոթված քրիստոնյայի համար կա ոգեշնչող խոսք. դու կարող ես զգալ քեզ Աստծուց շատ հեռու, բայց դու արդեն մոտ ես Նրան ավելի, քան երբ Նա քեզ գտավ ու որդեգրեց: Հիսուսը միշտ բացում է Իր շնորհը թույլ մարդկանց. «Որովհետև երբ որ մենք դեռ տկար էինք՝ Քրիստոսը մեզ համար իր ժամանակումն ամբարիշտների տեղ մեռավ» (Հռոմեացիս 5.6):

Նույն Աստված, Ով գտավ մեզ մեղքի մեջ, ցույց է տալիս Իր շնորհը նրանց, ովքեր կանգնում են Իր առջև: Դրա համար էլ քրիստոնեական երկրպագությունը երբեք չի լինի տիեզերական պահմտոցի անվանվող մի խաղ: Հավաքվելով միասին՝ հանուն երկրպագության՝ ուղղված առ Աստված, մենք չենք թաքնվում Նրանից, այլ սպասում ենք, որ Նա գտնի մեզ:

Գալով երկրպագելու Տիրոջը, Ով տեսնում է, մենք ուրախանում ենք, որ Քրիստոսը Խաչի վրա մեզ շնորհ պարգևեց: Եվ Նա երբեք մեզնից երես չի թեքի:

Ռայան Շելթոն