«Էրմի. սովորական թրթուրը» մաս 1-ին (մուլտֆիլմ)

«Էրմի. Սովորական թրթուրը» (մուլտֆիլմ)Այս մանկական մուլտֆիլմը պատմում է Էրմի անունով մի փոքրիկ թրթուրի մասին:

Էրմին փորձում է իմանալ, թե ինչ են իր մասին մտածում այլ թրթուրները, և արդյունքում պարզվում է, որ նրանց կարծիքով ինքն ամենասովորական թրթուրն է և չունի որևէ յուրահատկություն:

Էրմին որոշում է ապացուցել նրանց, որ ինքն ավելի լավն է, սակայն միայն ծաղրանքի է արժանանում:

Երեկոյան, երբ մութն ընկնում է, Էրմին սկսում է զրուցել Աստծո հետ: Նա հարցնում է, թե ինչու է Աստված իրեն այդքան հասարակ ստեղծել՝ առանց որևէ կետիկների ու գծիկների, ինչպես որ մնացածն ունեն:

Սակայն Աստված ասում է, որ դեռ չի ավարտել իր հետ կապված աշխատանքը, ուստի մուլտֆիլմի մեր փոքրիկ հերոսին հետագայում սպասում է անսպասելի մի անակնկալ՝ հասարակ թրթուրից մի գեղեցիկ թիթեռնիկի փոխակերպում: